ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Զոհված Ալեն Մարգարյանը ապագա ռեժիսոր էր
09.10.2020
Զոհված Ալեն Մարգարյանը ապագա ռեժիսոր էր

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ Ալեն Մարգարյանը:

Ալեն Մարգարյանը բուհն ավարտել էր նախորդ ուսումնական տարում` գերազանց առաջադիմությամբ:

«Ուսումնառության ողջ ընթացքում նրա բեմադրությունները միայն հայրենիքի ու հայրենասիրության մասին էին. ես պարծենում եմ Ալենով»,- www.aspu.am-ի հետ զրույցում նշեց կուրսի ղեկավար Հերբերտ Գասպարյանն ու մտաբերեց` Ալենը բոլոր առարկաներն էր գերազանց ստանում, շատ առաջադեմ ու ստեղծագործ երիտասարդ էր: 

«Լավագայուններին կորցնելու միակ պատասխանը հաղթանակն է, վերջնական հաղթանակը»,-հավելեց Հերբերտ Գասպարյանն ու ափսոսանքով նշեց` հայ ազգը կորցրեց տաղանդաշատ ու հայրենասեր երիտասարդի: 

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Ալեն Մարգարյանի հարազատներին, զինակիցներին, կուրսընկերներին։

Տեղեկացնում ենք, որ  Ալեն Մարգարյանի հոգեհանգիստը կկայանա հոկտեմբերի 10-ին` ժամը 18:00-ից «Զոլեր» սգո սրահում (Շահումյանի գերեզմանատան հարևանությամբ), հուղարկավորությունը` հոկտեմբերի 11-ին` ժամը 15:00-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում: