ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Զոհված Արտաշես Հակոբյանը Մանկավարժականի ուսանող էր
08.11.2020
Զոհված Արտաշես Հակոբյանը Մանկավարժականի ուսանող էր
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի 1-ին կուրս ուսանող Արտաշես Հակոբյանը:
 
Արտաշես Հակոբյանը սովորում էր հեռակա ուսուցման համակարգի Շրջական միջավայրի գիտություններ բաժնում: Տան միակ որդին էր, որ ուներ բազում նպատակներ ու երազանքեր:
 
Նրան ճանաչողները մշտապես գիտեին՝ Արտաշեսը շատ հոգատար, ընկերասեր ու անձնվեր մարդ էր. դա ապացուցվեց նաև մարտական գործողությունների ընթացքում և նա զոհվեց՝ փրկելով զինակից ընկերոջ կյանքը: 
 
Արտաշես Հակոբյանի կուրսընկերներն www.aspu.am-ի հետ զրույցում նշում են՝ հերոսներին մշտապես փնտրել են անցյալում, պատմության գրքերում՝ չիմանալով,որ ապագա հերոսներն ապրում են հենց մեր կողքին: 
  
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Արտաշես Հակոբյանի հարազատներին, զինակիցներին ու կուրսընկերներին: