ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Զոհված Արտյոմ Ավետիսյանը ապագա ռեժիսոր էր
04.02.2021
Զոհված Արտյոմ Ավետիսյանը ապագա ռեժիսոր էր

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արտյոմ Ավետիսյանը: 

Արտյոմ Ավետիսյանը ապագա ռեժիսոր էր, սովորում էր բարձր առաջադիմությամբ: Նա Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից էր: Կուրսընկերների խոսքով` հնարավորություն ունեցել է հետաձգել ծառայությունը, սակայն անհամբեր էր, սպասել չէր ուզում: Անկատար մնաց Արտյոմ Ավետիսյանի` դերասան և ռեժիսոր դառնալու երազանքը:

Ինչպես ուսումնառության, այնպես էլ ծառայության ընթացքում Արտյոմ Ավետիսյանը մշտապես աչքի է ընկել կարգապահությամբ ու առաջադիմությամբ, պարգևատրվել «Հայոց բանակի գերազանցիկ» մեդալով:

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Արտյոմ Ավետիսյանի հարազատներին, զինակիցներին ու կուրսընկերներին: