ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Զոհված Ռուբեն Գասպարյանը Մանկավարժականի շրջանավարտ էր
20.10.2020
Զոհված Ռուբեն Գասպարյանը Մանկավարժականի շրջանավարտ էր

Հայրենիքի սահմաները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի 2011 թվականի շրջանավարտ Ռուբեն Գասպարյանը:

Նա պատմության ուսուցիչ էր: Դասավանդում էր հայրենի գյուղում` Արենիում: Վերջին տարիներին աշխատանքի էր անցել Արենիի համայնքապետարանում: Գործընկերներն ու աշակերտները, մտերիմներն ընդգծում են հատկապես նրա համեստությունն ու հայրենասիրությունը, յուրաքանչյուր արած գործի հանդեպ բարձր պատասխանատվության զգացումը: Պատերազմի հենց առաջին օրը` սեպտեմբերի 27-ին, զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին: Հոկտեմբերի 17-ը գուժելու էր Ռուբեն Գասպարյանի հերոսաբար զոհվելու լուրը:

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Ռուբեն Գասպարյանի հարազատներին, ընկերներին, զինակիցներին, աշակերտներին: