Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Վարուժան Սարգսյանը:
Երևանցի Վարուժան Սարգսյանն ապագա սոցիոլոգ էր: Կուրսընկերների փոխանցմամբ՝ մասնագիտական բազում նպատակներ ուներ, հրաշալի ընկեր էր, օրինակելի ուսանող:
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Վարուժան Սարգսյանի հարազատներին, զինակիցներին ու կուրսընկերներին: