ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Զոհվել է ՀՊՄՀ-ի շրջանավարտ Նորիկ Գասպարյանը
14.10.2020
Զոհվել է ՀՊՄՀ-ի շրջանավարտ Նորիկ Գասպարյանը

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Գեղարվեստական կրթության ֆակուլտետի շրջանավարտ Նորիկ Գասպարյանը: 

Նա բանակ է զորակոչվել այս տարվա ամռանը` ավարտելով Մանկավարժականի Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում բաժինը:

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Նորիկ Գասպարյանի հարազատներին, զինակիցներին։