Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Արամ Խաչատրյանը:
Արամ Խաչատրյանը Երաժշտական կրթություն բաժնի առկա ուսուցման համակարգի ուսանող էր: Բանակ էր զորակոչվել ուսումնառության 1-ին կուրսից:
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Արամ Խաչատրյանի հարազատներին, զինակիցներին ու կուրսընկերներին:
Տեղեկացնում ենք, որ Արամ Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 8֊ին` ժամը 17։00֊ից Արարատի մարզի Նոր Խարբերդ, 4֊րդ փողոց, տուն 41 հասցեում, իսկ հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 9֊ին` ժամը 13։00֊ին Խարբերդի գերեզմանատանը։