ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Զոհվել է ՀՊՄՀ-ի ուսանող Արեն Ավանեսյանը
12.11.2020
Զոհվել է ՀՊՄՀ-ի ուսանող Արեն Ավանեսյանը

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Արեն Ավանեսյանը:

Արեն Ավանեսյանը ֆիզիկայի ապագա ուսուցիչ էր: Ծնվել էր Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում: Բանակ էր զորակոչվել ուսումնառության 1-ին կուրսից:

Կուրսընկերներների փոխանցմամբ՝ Արեն Ավանեսյանը բարի ու համեստ մարդ էր, հոգատար և պատրաստակամ ընկեր յուրաքանչյուր իրավիճակում:

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Արեն Ավանեսյանի հարազատներին, զինակիցներին ու կուրսընկերներին: