ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Զոհվել է ՀՊՄՀ-ի ուսանող Նարեկ Վարոսյանը
29.01.2021
Զոհվել է ՀՊՄՀ-ի ուսանող Նարեկ Վարոսյանը

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Նարեկ Վարոսյանը։ 

Նարեկ Վարոսյանը Աշխարհագրության բաժնի առկա ուսուցման համակարգի ուսանող էր: Բանակ էր զորակոչվել ուսումնառության 1-ին կուրսից և  շուտով պետք է զորացրվեր։

Կուրսընկերներից Սևակը www.aspu.am-ի հետ զրույցում նշում է՝ թեև քիչ են միասին սովորել, բայց հասցրել են ճանաչել Նարեկին, համոզվել, որ մի շարք դրական հատկանիշներ ունի։ 

«Երբեք չի ուշացել դասից, տուն էլ շուտ չէր գնում, դասերին զուգահեռ Թումո կենտրոն էր այցելում։ Բազմաթիվ երազանքներ ու նպատակներ ուներ, խելացի էր և ընկերասեր»,-հիշում է Նարեկի կուրսընկեր Սևակն ու հավելում, որ մշտապես կապը խահում էր կուրսընկերների հետ։ Պատերազմից մեկ ամիս առաջ էլ սոցհարթակներում խոսել էր նրանց հետ, հարցրել դասերից՝ անհամբեր սպասելով կուրսընկերներին միանալուն։ 

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Նարեկ Վարոսյանի հարազատներին, զինակիցներին ու կուրսընկերներին: