ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
/ՆՎԻՐՎՈՒՄ Է Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ/


Գիտաժողովի անցկացման ձևաչափը՝ առկա և առցանց:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Գիտաժողովի անցկացման օրը և վայրը՝ դեկտեմբերի 15-16-ը, Հայաստանի Հանրապետություն, 0010, ք. Երևան, Ալեք Մանուկյան 13, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ:

Գիտաժողովի նպատակը.
Քննարկել, վերլուծել և գնահատել բարձրագույն մանկավարժական կրթության հիմնախնդիրները:

Գիտաժողովի հիմնական ուղղությունները.
1․ Բուհական ուսուցման մեթոդաբանության արդի հիմնախնդիրները:
2․ Հանրակրթության ժամանակակից հիմնախնդիրները. մարտահրավերներ, զարգացման հեռանկարներ, լուծումներ:
3․ Նորարարությունները մանկավարժական գիտության մեջ:
4․ Մանկավարժական կրթության կառավարման ժամանակակից տեխնոլոգիաները:
5․ Ուսուցման մեթոդների զարգացման հեռանկարները:
6․ Հոգեբանական կրթության արդի հիմնահարցերը:

Հոդվածների և զեկույցների ներկայացման հետ կապված բոլոր հարցերով դիմել.
1. Կամո Վարդանյան - Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
2. Լիլիթ Հովակիմյան - Գիտահետազոտական կենտրոնի ղեկավարի օգնական:
Հեռ.՝ (+374) 010-59-60-79
Էլ. փոստ` aspu100conference@aspu.am

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

  • Գիտական հոդվածը պետք է լինի 5-7 էջի սահմաններում
  • Ծրագիրը՝ Microsoft Office Word
  • A4 ֆորմատ
  • Տառաչափը՝ 12
  • Տառատեսակը՝ հայերեն՝ Armenian Phonetic Sylfaen, ռուսերեն՝ Times New Roman,անգլերեն՝ Times New Roman
  • Միջտողային հեռավորությունը՝ 1.5
  • Լուսանցքը՝ ձախից 3 սմ, մնացածը՝ 2 սմ
  • Պարբերության սկիզբը՝ 1 սմ լուսանցքից աջ
  • Վերնագիրը մուգ մեծատառերով էջի առաջին տողում՝ կենտրոնում
  • Հեղինակի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը վերնագրից 2 տող ներքև՝ էջի կենտրոնում,
  • Հիմնական տեքստը՝ հաջորդ տողից
  • Տեքստի ծավալը պետք է լինի 5-7 էջ
  • Տեքստում չպետք է լինեն կրկնակի բացատներ և տողադարձեր
  • Տեքստում գրականությունից հղումները տալ քառակուսի փակագծերում՝ նշելով համապատասխան էջը, օրինակ [3, էջ 114]։
  • Գրականության ցանկում պետք է նշված լինեն հեղինակ(ներ)ի ազգանունը, անվան առաջին տառը, աշխատության անվանումը, հրատարակման վայրը, թվականը, ընդհանուր էջերի քանակը կամ օգտագործված տեղեկատվության էջերը: Էլեկտրոնային աղբյուրների դեպքում նշվում են հեղինակների ազգանուններն ու անվանատառերը, աշխատանքի վերնագիրը, կայքի հասցեն ամբողջությամբ (link), հրապարակման (եթե հայտնի է) և վերջին այցելության ամսաթիվը, ամիսը, տարին: Հիմնական տեքստից հետո գրվում է գրականության ցանկը (նշելով՝ Գրականություն) այբբենական կարգով (12-ից ոչ ավել) սկզբում հոդվածի լեզվով աղբյուրները, այնուհետև՝ այլ լեզուներով աղբյուրները
  • Հոդվածի վերջում բերվում է ամփոփագիր մյուս երկու լեզվով՝ 150-200 բառ, ներառյալ՝ վերնագիրը, հեղինակի ազգանունը, անվան սկզբնատառը և հանգուցային բառերը: Հոդվածը պետք է ունենա ռուսերեն /հայերեն/ և անգլերեն ամփոփագրեր՝ նշելով վերնագիրը էջի կենտրոնում, մեծատառերով, հաջորդ տողում հեղինակի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը
  • Հոդվածի վերնագիրը պետք է գրել կենտրոնում` 12pt տառաչափով, գլխատառերով և մգացված (Bold): Վերնագրից հետո նոր տողում շեղատառերով (italic) նշվում է հեղինակի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, այնուհետև փակագծերում հաստատությունը, քաղաքը, երկիրը: Հաջորդ տողում հեղինակի էլ.փոստի հասցեն` 10 տառաչափով, հավասարեցումը` աջից
  • Մեկ տող հետո շարադրվում է հոդվածի ամփոփագիրը 11 տառաչափով, հավասարեցումը ըստ երկու կողմերի: Այն պետք է արտացոլի աշխատանքի հիմնական էությունը՝ նպատակ, խնդիրներ, արդյունքներ: Այնուհետև նոր տողում հանգուցային բառերը՝ 5-ից մինչև 7 բառ: Հոդվածի տեքստն առանձնանում է դատարկ տողով:

Առցանց ձևաչափ

Դիմում-հայտ

 

Ասպիրանտները, մագիստրոսները, հայցորդները հոդվածին պետք է կցեն նաև գիտական ղեկավարի երաշխավորագիրը:
Էլեկտրոնային ֆայլի անվանումը գրվում է հոդվածի լեզվով՝ նշելով հեղինակի ազգանունը և անվան սկզբնատառերը, որից հետո անհրաժեշտ է նշել նյութի ձևը՝ հոդված: Օրինակ՝ «Լալայան Վ.Գ. հոդված», «Лалаян В.Г. статья», «Lalayan V.G. article»:
Հոդվածն անհրաժեշտ է ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեով՝ aspu100conference@aspu.am։

Նորություններ