ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

Ամբիոնը հիմնադրվել է 1995 թվականին որպես Էկոլոգիայի և բնապահպանության ամբիոն: Շուրջ երկու տասնամյակ է, ինչ ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների համաձայնությամբ, որպես արդի քաղաքակրթության զարգացման ուղի ընդունվել է  կայուն զարգացման հայեցակարգը` հիմնված տնտեսական զարգացման, էկոլոգիական անվտանգության  ու հավասարակշռության, սոցիալական արդարության սկզբունքների ներդաշնակության վրա:

Հատկապես կարևորվում է «Կրթությունը հանուն կայուն զարգացման» ու համապատասխան մասնագետների պատրաստումը, որի հիմքում նաև համալիր էկոլոգիական կրթությունն է: 2012 թվականից ամբիոնը վերանվանվել է «Էկոլոգիայի և կայուն զարգացման»:

Ամբիոնը համալրված է բարձրորակ գիտամակավարժական կադրերով, որոնց գործունեությունն  ուղղված է ապագա ուսուցիչներին անհրաժեշտ մասնագիտական և մեթոդական գիտելիքներով, հմտություններով և կարողություններով զինելուն:

Ամբիոնում կատարվում են նաև ուսումնամեթոդական և գիտահետազոտական լուրջ աշխատանքներ՝ ՀՀ ԳԱԱ-ի գիտական կենտրոնների, լաբորատորիաների համագործակցությամբ: Բարձրորակ մասնագետներ պատրաստելու նպատակով հետազոտական աշխատանքներում ներգրավվում  են նաև Էկոլոգիա և բնօգտագործում մասնագիտության բաժնի բարձր կուրսի ուսանողներն ու մագիստրոսները:

Ամբիոնի դասախոսները հեղինակ են մի շարք մենագրությունների, մեթոդական ձեռնարկների և գիտական հոդվածների, որոնք տպագրվում են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գիտական պարբերականներում: Նրանք մասնակցում են նաև հանրապետության և արտասահմանյան երկրներում կազմակերպվող գիտաժողովներին: Ամբիոնի որոշ դասախոսներ ներգրավված են տարբեր արտասահմանյան ծրագրերում, անդամ են մի շարք միջազգային ու հանրապետական և ԲՈՀ-ի գիտական աստիճաններ շնորհող հանձնաժողովների: Դասախոսներից ոմանք վերապատրաստվել են արտասահմանյան երկրներում:

Ամբիոնի գիտական հետազոտությունների գերակա ուղղություներն են ՝

  • Կայուն զարգացման տեսութունն ու պրակտիկան` համաշխարհային և ազգային գործընթացներն ու դրական փորձը: Բնական ռեսուրսների կայուն կառա-վարում, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացումը ՀՀ-ում:
  • Էկոլոգիական հոգեֆիզիոլոգիա, բժշկական մոնիտորինգ (հետազոտություններ էկոլոգիական տարբեր գործոնների ազդեցության պայմաններում):
  • Էկոլոգիայի հիմունքների դասավանդման մեթոդիկան ավագ դպրոցի հոսքային դասարաններում:
  • ՀՀ արդյունաբերական կենտրոնների (Երևան, Վանաձոր, Ալավերդի, Կապան, Քաջարան) էկոլոգիական վիճակի գնահատումը անողնաշարավորների օրինակով:
  • Աշնանացան ցորենի համաշխարհային հավաքածուի և հիբրիդային ցորենի օնտոգենեզի ուսումնասիրությունը ՀՀ Արարատյան հարթավայրի պայմաններում:
  • Սևանալճի ավազանի ողնաշարավոր կենդանիների կենսաբազմազանության գույքագրումը:
  • Միջատների էկոլոգիա. Արյունածուծ միջատների դեմ կենսաբանական պայքարի մեթոդների մշակում:
  • Ազատ գետի ջրահավաք ավազանի բուսականության առանձին տիպերի ֆլորիստական կազմի ուսումնասիրությունը:
  • Բուսականության առանձին տիպերի ֆլորիստական կազմի էկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրումը:

Կանոնադրություն

Նորություններ