Հիմնադրման օրից՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանը ծավալել է հրատարակչական գործունեություն՝ հայ և միջազգային գիտական հանրության լայն շրջանակներին ներկայացնելով բուհում ստեղծված գիտահետազոտական աշխատանքի արդյունքներն ու ձեռքբերումները, մասնավորապես՝ գիտական ամսագրեր, մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ:
Գիտական յուրաքանչյուր ձեռնարկի հրատարակումն իրականացվում է մի քանի փուլով․
- Տպագրության հավակնող ձեռագիր աշխատանքը քննարկման է դրվում համապատասխան ամբիոնում, ապա ամբիոնի նիստի երաշխավորությամբ ներկայացվում է Ֆակուլտետի խորհրդի նիստին:
- Ֆակուլտետի խորհրդի նիստում հրատարակության հավակնող ձեռնարկը քննարկվում է, ապա՝ հրատարակության երաշխավորվելու դեպքում, ներկայացվում է Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդին կից գիտամեթոդականհանձնաժողովի և հրատարակչական խորհրդի քննարկմանը:
- Հրատարակչական խորհուրդը համակարգում է հաջորդ տարվա հրապարակումների վերավերյալ ՀՊՄՀ ստորաբաժանումներից ստացվող առաջարկությունները և ՀՊՄՀ ղեկավարությանն է ներկայացնում առաջարկություն հաջորդ տարվա հրապարակումների և հատկացվելիք ֆինանսավորման ծավալների վերաբերյալ:
- Համալսարանի գիտական խորհուրդը՝ գիտամեթոդական հանձնաժողովի և հրատարակչական խորհրդի դրական կարծիքների հիման վրա իր նիստի անդամների քննարկմանն ու երաշխավորությանն է ներկայացնում հրատարակության հավակնող ձեռնարկը։ Գիտական խորհրդի անդամները ձեռագիր աշխատանքները հրատարակության են երաշխավորում բաց քվեարկությամբ:
- ՀՊՄՀ Գիտական խորհրդի կողմից հրատարակության երաշխավորված ձեռագիր աշխատանքների, ամսագրերի տպագրական աշխատանքի կազմակերպման համար Հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամի կողմից սահմանված է գնման ընթացակարգ: Հրատարակչական խորհուրդը կորդինացնում է տպագրության նպատակով մրցույթների հայտարարման և արդյունքների ամփոփման գործընթացները: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ընտրվում է գնահատող հանձնաժողով, որի կազմում ներառվում են հրատարակչական խորհրդի անդամներ և պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչը: Հանձնաժողովի գործունեությունը իրականացվում է ՀՀ օրենսդրության և այլ իրավական ակտերին համապատասխան: Մրցույթը շահած կազմակերպությունը պայմանագրային հիմունքներով իրականացնում է տպագրման գործընթացը:
ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄ
ՀՊՄՀ հրատարակչական խորհրդի նախագահ՝ Հովհաննես ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
1. Բնագիտական ոլորտի հրատարակումների հարցերը քննող հանձախումբ
- Գագիկ ԴԵՄԻՐԽԱՆՅԱՆ
- Արթուր ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
- Էդուարդ ԿՈԿԱՆՅԱՆ
- Համլետ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
- Սամվել ՊԻՊՈՅԱՆ
- Նաիրա ՍԱՖԱՐՅԱՆ
- Ռուզաննա ՍԱԴՈՅԱՆ
2. Հումանիտար ոլորտի հրատարակումների հարցերը քննող հանձախումբ
- Սամվել ԱՍԱՏՐՅԱՆ
- Սրբուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ
- Մարիամ ԻՍՊԻՐՅԱՆ
- Հեղինե ԽԱՉԱՏՐՅԱՆ
- Մարիաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- Հասմիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- Ռուզաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ
3. Հասարակագիտական ոլորտի հրատարակումների հարցերը քննող հանձախումբ