Մանկավարժական համալսարանում քաղպաշտպանության դասընթացներ անցկացվել են սկսած 1960 թվականից: 1966թ-ին հիմնադրվել է «Բժշկագիտության և արտակարգ իրավիճակների» ամբիոնը:
1990թ. վերանվանվել է «Քաղպաշտպանության և բժշկագիտության հիմունքներ», 2000թ. «Բժշկագիտության հիմունքներ և արտակարգ իրավիճակներ», իսկ 2012թ-ից մինչ օրս «Առաջին բուժօգնություն, արտակարգ իրավիճակներ և քաղպաշտպանություն» անվանումներով:
Մինչև 1995թ. ուսանողներին տրվում էր վկայական`քաղպաշտպանության պահեստային բուժքրոջ որակավորմամբ:
Իր գոյության շուրջ 55 տարիների ընթացքում ամբիոնը ղեկավարել են գիտության դոկտորներ և պրոֆեսորներ՝ 1966-1982թթ. Բ.Գ.Դ., պրոֆեսոր Ջ.Մ. Շմավոնյանը, 1982-1998թթ.` Բ.Գ.Թ., դոցենտ Մ.Մ.Ասատրյանը, 2001-2016թթ. Մ.Գ.Թ., պրոֆ.պ. Հ.Մ. Գրիգորյանը, 2016-2018թթ. Բ.Գ.Դ.պրոֆեսոր Ս.Վ.Գրիգորյանը, 2018թ. մինչ օրս ամբիոնի վարիչի պաշտոնակատար է համալսարանի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Ա.Վ.Երեմյանը:
Տարիների ընթացքում ամբիոնի կազմը համալրվել է մի շարք որակյալ մասնագետներով և բժիշկներով։ Հիմնադրման օրից ամբիոնը համահամալսարանական է և մշտապես համագործակցում է համալսարանի բոլոր ֆակուլտետների հետ` կազմակերպելով դասընթացներ բոլոր ուսանողների համար`անկախ ընտրած մասնագիտությունից:
Ամբիոնը մշտապես ծավալում է ուսումնական, գիտական և մեթոդական գործունեություն: Վերջին տարիներին ամբիոնում աշխուժացել են գիտամեթոդական աշխատանքները։ Ամբիոնի դասախոսները տպագրվում են տարբեր գիտական պարբերականներում, մասնակցում հանրապետական և արտասահմանյան գիտաժողովների: Աշխատակիցների կողմից հրատարակվում են մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ, դասագրքեր, մեթոդական ուղեցույցներ և գիտական հոդվածներ:
2016թ. Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում գործող «Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի» ամբիոնը միավորվեց «Առաջին բուժօգնություն, արտակարգ իրավիճակներ և քաղպաշտպանության» ամբիոնին: Ամբիոնների միավորման արդյունքում դասախոսական կազմում ընդգրկված են գիտությունների 2 դոկտորներ, 2 պրոֆեսորներ, 5 թեկնածու դոցենտներ:
Ամբիոնը չի պատրաստում որակավորված մասնագետներ, սակայն ընդգրկված է համալսարանի ֆակուլտետներում դասավանդվող կարևոր մասնագիտական առարկաների դասավանդման գործընթացում, ինչպես նաև լուծում երկու կարևոր խնդիր` առողջության առաջնային պահպանման, և քաղպաշտպանության կազմակերպման, տարաբնույթ աղետներին դիմակայելու, արտակարգ իրավիճակների ժամանակ աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հիմնահարցերը:
Աշխատակազմ
Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի աշխատակազմ

Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պ/կ, կենս. գիտ. դոկտոր, դոցենտ

Մանկ. գիտ. թեկնածու, պրոֆեսորի պ/կ

Կենս. գիտ. թեկ., դոցենտ

Բժշկ. գիտ. թեկ., դոցենտ

Կենս. գիտ. թեկ., պրոֆեսորի պ/կ

Կենս. գիտ. թեկ., դոցենտ

Կենս. գիտ. թեկ., դոցենտ

Դասախոս

Մասնագետ