ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ Արհեստակցական կազմակերպությունը, ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների  մասին օրենքով, ՀՀ Աշխատանքային օրենսգրքով, ՀՊՄՀ կանոնադրության, ՀՊՄՀ   արհեստակցական կազմակերպության  կանոնադրության  և  կոլեկտիվ պայմանագրով, աշխատանքը նպատակաուղղում է բուհի աշխատողների  իրավական, սոցիալական հարցերի լուծմանը: 
 
Արհեստակցական միությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի  համաձայն` արհեստակցական միության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով և արհեստակցական միության սահմանված կարգով:
 
Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` արհեստակցական  միության բարձրագույն մարմինը ժողովն է համաժողովը,  համագումարը, որը հրավիրվում է նրա կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, ոչ պակաս, քան 5 տարին մեկ:
 
Արհեստակցական միության բարձրագույն մարմինն ունի նրա գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք:

 

 

Նորություններ