Մանկավարժական համալսարանի արխիվը որպես ինքնուրույն կառուցվածքային բաժին գործում է 1964 թվականի ապրիլի 4-ից, որի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է Արխիվի ղեկավարը:
Արխիվում պահպանվում են բուհի բոլոր ֆակուլտետների շրջանավարտների, մագիստրոսների, աշխատակիցների, ասպիրանտների, հայցորդների անձնական գործերը՝ սկսած 1960 թվականից, ուսանողների և աշխատակիցների հրամանագրքերը՝ սկսած 1935 թվականից։
Արխիվում պահպանվում են նաև աշխատակիցների աշխատավարձերի ցանկերը, շրջանավարտների գնահատականների տեղեկագրերն ու ամփոփագրերը։
Բաժին հանձնված յուրաքանչյուր գործ ցուցակագրվում, արխիվացվում և պահպանվում է։
Արխիվը շրջանավարտներին է վերադարձնում իրենց ատեստատները, դիպլոմի միջուկները, տալիս տեղեկանքներ՝ աշխատանքային ստաժի, ասպիրանտական մինիմումների վերաբերյալ։
Արխիվը պատասխանում է ՀՀ Ոստիկանության կադրերի վարչության, Անձնագրային և վիզաների վարչության, սոցիալական բաժինների, ինչպես նաև Միջազգային կրթական ծրագրերի հարցումներին։
Այն սերտորեն համագործակցում է բուհի թանգարանի հետ՝ տրամադրելով ֆակուլտետների և ամբիոնների հիմնադրման, պատմության վերաբերյալ նյութեր:
Արխիվը նախապատրաստում և կազմակերպում է նաև մշտական պահպանության փաստաթղթերի՝ Ազգային արխիվին հանձնման աշխատանքները։