Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնը կազմավորվել է 1968 թվականին: Ամբիոնը ժամանակ առ ժամանակ վերանվանվել է՝ ‹‹Նկարչության դասավանդման մեթոդիկայի և գրաֆիկայի›› /1968-1988/, ապա ‹‹Կերպարվեստի դասավանդման մեթոդիկայի և դեկորատիվ կիրառական արվեստներ››-ի /1988-2007/, իսկ 2007թ.-ից առ այսօր՝ ‹‹Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության››:
Ամբիոնը ղեկավարել են հանրապետության ճանաչված մասնագետներ /արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վահրամ Խաչիկյան /1968-1984/, դոցենտ Հարություն Հովհաննիսյանը /1984-1988/, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը /1988-2000, 2007-2008/, պրոֆեսոր Սարգիս Թերզյանը /2000-2007/:
Ամբիոնը սպասարկում է Արվեստի պատմություն, տեսություն և կառավարում և Մշակութաբանություն բաժինները, որոնց ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա բակալավրում ու մագիստրատուրայում:
Արվեստի պատմություն, տեսություն և կառավարում բաժինը պատրաստում է արվեստաբաններ և արվեստի կառավարման /Art management/ մասնագետներ:
Ուսման ընթացքում ծանոթանում են հայ և համաշխարհային կերպարվեստի, ճարտարապետության, երաժշտության պատմություններին, արվեստի կառավարման, նաև հումանիտար բլոկի դասընթացներին:
Շրջանավարտները կարող են աշխատել հանրապետության պատկերասրահներում, թանգարաններում, մասնագիտական կրթական հաստատություններում, մշակութային օջախներում որպես արվեստաբաններ և արվեստի կառավարման մասնագետներ /PR manager/:
Մշակութաբանություն բաժինը պատրաստում է մշակութաբաններ: Ուսման ընթացքում ուսանողները ծանոթանում են հայ և համաշխարհային մշակույթի, կերպարվեստի, ճարտարապետության, երաժշտության, թատրոնի, կինոյի պատմություններին, նաև հումանիտար բլոկի դասընթացներին: Ուսանողները մասնակցում են մանկավարժական և թանգարանային պրակտիկաների, կազմակերպում մշակութային միջոցառումներ:
Շրջանավարտները կարող են աշխատել մշակութային կառույցներում: