Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը համալսարանի հնագույն ամբիոններից է:
1935թ. պրոֆեսոր Հայրապետ Հովհաննիսյանի ղեկավարությամբ հիմնադրվել է աշխարհագրության ֆակուլտետը. նույն թվականին բացվել է նաև ընդհանուր աշխարհագրության ամբիոնը:
Տարբեր տարիներին ամբիոնները ղեկավարել են Ա. Նալբանդյանը, Բ. Չարչյանը, Գ. Սարգսյանը, Բ.Միթարջյանը, Գ.Ալեքսանդրյանը, Պ.Փարսադանյանը, Դ.Պողոսյանը, Լ.Վալեսյանը, Վ.Պողոսյանը, Ռ.Հովեսյանը, Ս. Դուլյանը, Խ. Սարգսյանը, Գ.Կարապետյանը և Ա. Աջամօղլյանը:Ներկայումս ամբիոնի վարիչն է աշխ. գիտ. դոկտոր պրոֆեսոր Աշոտ Խոեցյանը:
Ամբիոնի հիմնական գիտական ուղղություններն են՝
- «Լեռնային երկրների կայուն զարգացում և ռեսուրսների կառավարում»:
- ՀՀ լանդշաֆտների համալիր ուսումնասիրություն:
- Լանդշաֆտային պլանավորում և լեռնային երկրահամակարգերի արդյունավետ օգտագործում:
- Կլիմայի գլոբալ փոփոխության, անապատացման, կենսաբազմանության պահպանության հիմնահարցեր:
- Աշխարհագրական հետազոտությունների տվյալների երկրատեղեկատվական վերլուծություն:
- Աշխարհագրության դասավանդման ժամանակակից մեթոդների և տեխնոլոգիաների մշակում, այդ թվում դպրոցական դասագործընթացում ՏՀՏ- արմատավորումը:
- Բնօգտագործման և բնապահպանական հիմնախնդիրները ՀՀ-ում:
- Կայուն զբոսաշրջության և ռեկրեացիոն ռեսուրսների ուսումնասիրություն:
- ՀՀ-ում բնական և մարդածին ռիսկերի հետազոտում, գնահատում և կառավարում:
- Դպրոցական ուսումնական ծրագրերին համապատասխան թվային քարտեզների նախագծում:
Շուրջ 3 տարի է ամբիոնում գործում է գիտաուսումնական լաբորատորիա համապատասխան ժամանակակից սարքավորումներով:
Ուսանողների ուսումնական պրակտիկան, համալիր աշխարհագրական հետազոտություններն ու ուսումնասիրություններն իրականացնում են ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական բազայում (Մարմարիկ գետի հովիտ), լանդշաֆտային համալիր հետազոտությունները՝ Երևան քաղաքի տարածքում և ՀՀ մարզերում, աշխարհագրական ուսումնասիրությունները՝ Հայաստանի բնության և Երկրաբանության թանգարաններում, Երևանի Ջրէկ-ում, ՀՀ ԳԱԱ-ի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում, ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրություն կենտրոն» և ՀՀ ՏԿ և Աի նախարարության «Հայհիդրոմետ» կազմակերպություններում, Հրազդանի կիրճում, Էկզոտարիումում, Բուսաբանական և Կենդանաբանական այգիներում և այլ կազմակերպություններում:
Ամբիոնը միջազգային կապեր է հաստատել նաև
1.«Լեռնային երկրների կայուն զարգացում և ռեսուրսների կառավարում»:
Ծրագրի համագործակցող կողմերն են՝ ՀՊՄՀ-ն, Բեռնի պետական համալսարանը (Շվեյցարիա) և Թբիլիսիի պետական համալսարան (Վրաստան),համակարգողն է՝ աշխ.գիտ. դոկ., պրոֆ. Աշոտ Խոեցյանը:
Ծրագրի նպատակն է՝
- Մագիստրոսական կրթական ծրագրերի և համապատասխան ուսումնական ձեռնարկի ստեղծում:
- Երեք բուհերի ուսանողների և երիտասարդ գիտաշխատողների փորձի փոխանակում:
- Համագործակցություն համաշխարհային աշխարհագրակյան միության հետ:
2.«Տարածաշրջանային միջառարկայական հետազոտություններ՝ Լեռնային երկրների կայուն զբոսաշրջության զարգացում՝ համայնքների Կայուն Զարգացման համատեքստում»համագործակցող կողմերն են ՀՊՄՀ-ն և Կրեմսի և Բոկուի պետական համալսարանները (Ավստրիա):Ծրագրի համակարգողն է ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանը:
Ծրագրի նպատակն է՝
- Բարձրագույն կրթության ուսումնական ծրագրերում գիտական և միջառարկայական հետազոտությունների ներդրում՝ Կայուն զբոսաշրջության զարգացման համատեքստում:
3.Համաշխարհային աշխարհագրական միություն
(ամբիոնի վարիչ Ա. Խոեցյանը հանդիսանում է «Լանդշաֆտային անալիզ և պլանավորումraquo; մասնագիտական հանձնաժողովի անդամ)
4.ՌԴ աշխարհագրական ընկերություն:
Ամբիոնը գիտական համագործակցության մեջ է ՀՀ ԳԱԱ-ի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի և Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրություն կենտրոն» և ՀՀ ՏԿ և Աի նախարարության «Հայհիդրոմետ» կազմակերպությունների, ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրություն և ջրաօդերևութաբանություն, քարտեզագրություն և կադաստրային գործ, սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնների հետ:
Ամբիոնի ջանքերով մշակվում են հանրակրթական դպրոցի ուսումնական ծրագրին համապատասխան օժանդակ նյութեր՝ աշխարհագրության ուսուցիչներին աջակցելու համար: Այդ նյութերը տեղադրվում են ՀՊՄՀ-ի պաշտոնական կայքում ազատ ներբեռնման համար: Ուսումնական և ուսումնամեթոդական աշխատանքների հետ մեկտեղ ամբիոնում կարևոր նշանակություն է տրվում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպմանը:
Ամբիոնի պրոֆեսորադասախոական կազմը մասնակցում է բուհական և դպրոցական աշխարհագրության առարկաների պլանների ու առարկայական ծրագրերի բարեփոխման գործընթացին: Նրանց մասնակցությամբ հրատարակվել և խմբագրվել են բազմաթիվ բուհական և դպրոցական դասագրքեր, ուսումնական ու մեթոդական ձեռնարկներ, մենագրությունների:
Ամբիոնն ակտիվ մասնակցություն ունի ՀՊՄՀ-ի գիտակրթական և կազմակերպչական գործընթացներին:
Ամբիոնի կողմից ստեղծվել է ,,Հայ աշխարհագետ գիտակրթական կենտրոն,, հասարակական կազմակերպությունը, որն ակտիորեն զբաղվում է աշխարհագրական կրթության և գիտության զարգացման և տարածման գործընթցով / ՀԿ-ի հիմնադիր նախագահն է պրոֆեսոր Աշոտ Խոեցյանը/: