Մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում 2004 թվականից գործում է աստղադիտակ, որտեղ անցակցվում են ուսումնական պարապմունքներ և դիտումներ, ինչպես նաև էքսկուրսիաներ:
2012 թվականի ուսանողական պրակտիկա՝
Ֆակուլտետին կից գործում է Մաքսուտով-Կասեգրեն համակարգի աստղադիտակը, որը տեղակայվել է 2004 թվականին:
Այն արտադրվել է 1957թվականին՝ Լենինգրադի օպտիկամեխանիկական միավորումում:
Աստղադիտակի պարամետրերը՝ հայելու տրամագիծը` 240 մմ, խոշորացումը` 90x, համարժեքային կիզակետային հեռավորությունը` 1400 մմ, տեսադաշտը` 30:
Աստղադիտակը թույլ է տալիս դիտել մինչև 14-րդ աստղային մեծության (14m) երկնային օբյեկտներ`աստղեր, մոլորակներ, Լուսինը, աստղակույտեր, գալակտիկաներ, միգամածություններ: