►«Լեռնային երկրների կայուն զարգացում և ռեսուրսների կառավարում»
Ծրագրի համագործակցող կողմերն են՝ ՀՊՄՀ աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը, Բեռնի պետական համալսարանը (Շվեյցարիա) և Թբիլիսիի պետական համալսարանը (Վրաստան):
Ծրագրի համակարգողն է՝ ՀՊՄՀ աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ աշխ.գիտ. դոկ., պրոֆ. Աշոտ Խոեցյանը
Ծրագրի նպատակն է՝
- Մագիստրոսական կրթական ծրագրերի և համապատասխան ուսումնական ձեռնարկի ստեղծումը,
- Երեք բուհերի ուսանողների և երիտասարդ գիտաշխատողների փորձի փոխանակումը,
- Համագործակցությունը համաշխարհային աշխարհագրակյան միության հետ:
►Տարածաշրջանային միջառարկայական հետազոտություններ՝ «Լեռնային երկրների Կայուն զբոսաշրջության զարգացումը, համայնքների Կայուն Զարգացման համատեքստում»
Ծրագրի համագործակցող կողմերն են` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Կրեմսի և Բոկուի պետական համալսարանները (Ավստրիա):
Ծրագրի համակարգող՝ ՀՊՄՀ աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ աշխ.գիտ. դոկ., պրոֆ. Աշոտ Խոեցյանը