ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի բակալավրի կրթական ծրագրերով իրանացավում է մասնագիտական պրակտիկայի երկու տեսակ՝ ուսումնական և մանկավարժական:

Ուսումնական պրակտիկան, որպես կանոն, կազմակերպվում է ոչ մանկավարժական մասնագիտությամբ սովորողների համար և միտված է զարգացնելու բակալավրի ուսանողների գիտելքիներն ու կարողությունները իրենց մասնագիտական կամ հարակից ոլորտներում:

Մանկավարժական պրակտիկա. կազմակերպվում է որպես կանոն, կրթական գործունեություն իրականացնող կամ հարակից ոլորտի կազմակերպություններում և միտված է զարգացնելու ուսանողների՝ մանկավարժական գործունեություն իրականացնելու կարողությունները: Մանկավարժական պրակտիկայի ընթացքում ուսանողներն իրականացնում են մանկավարժական գործունեություն, ունենում խորհրդատու մասնագետներ՝ մանկավարժ, հոգեբան և մեթոդիստ, սովորում են հաղթահարել կոնֆլիկտային իրավիճակները, վերհանել ուսումնական դժվարությունները, հանդես գալ որպես աշակերտների մասնագիտության ընտրության խորհրդատու, ինչպես նաև աշխատել ուսուցչի օգնական, դասղեկ, կազմակերպել արտադասարանական և արտադպրոցական դաստիարակչական աշխատանքներ, իրականացնել դասավանդում և գնահատում։

2016թ․-ից համալսարանում ներդրվել է բակալավրի կրթական ծրագրով սովորողների պրակտիկայի արդյունքների պաշտպանության ընթացակարգ, որի համաձայն պրակտիկայի յուրաքանչյուր շրջափուլի ավարտին պաշտպանում են իրենց պրակտիկայի արդյունքները՝ համալսարանի կողմից նշանակված հանձնաժողովի կողմից գնահատվում։ Պրակտիկայի միջին գնահատականն այնուհետև կազմում է սովորողի ամփոփիչ ատեստավորման գնահատականի 20 տոկոսը։

Նորություններ