ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

Համալսարանում բակալավրի պատրաստման կրթական ծրագրի կրեդիտային հենքով ուսումնական գործընթացի կազմակերպման համակարգը

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգում դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված Պե­տա­կան և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելու­թյան (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի համաձայն`առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունների 2017-2018 ուստարվա ընդունելության քննություններ:

Բակալավրիատի ընդու­նե­լությունն իրականացվում է հանրապետական միասնական քննությունների արդյունքում. բուհ ընդունվելու համար դիմորդները հանձնում են միասնական, կենտրոնացված և ներբուհական քննություններ:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հայտարարում է հեռակա ուսուցման 2017-2018 ուստարվա ընդունելություն: Դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 09:00 -18:00-ը, շաբաթվա բոլոր օրերին: Մանրամասները՝ ստորև:

Առկա և հեռակա ուսուցման ձևերով բակալավրի պատրաստման կրթական ծրագիրն իրականացվում է 10 ֆակուլտետներում:

ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

ՈւՍԱՆՈՂԻ ՈւՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԵՌՆՎԱԾՈւԹՅՈՒՆԸ Եւ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՇԽԱՏԱԾԱՎԱԼԸ

ՀՊՄՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ:

Ուսանողի կողմից բակալավրի ծրագրի ելքային կրթական արդյունքներին համապատասխան մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձեռքբերումը հաստատվում է ծրագրի ավարտից հետո կազմակերպվող մասնագիտական ամփոփիչ ատեստավորմամբ:

Ավարտական աշխատանքի պաշտպանությունը և մասնագիտական ամփոփիչ քննության անցկացումն իրականացվում են համաձայն ՀՀ ԿԳ նախարարության կողմից սահմանված կարգի:

Համալսարանի ուսանողն իրավունք ունի.

  • Ուսումնական դասընթացներին և մասնագիտությանը համապատասխան մասնակցել իր կրթության բովանդակության ձևավորմանը` պահպանելով իր ուսումնակրթական ստորաբաժանման ծրագրի և բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները:
  • Իր հայեցողությամբ, ըստ նախասիրությունների և պահանջմունքների, ընտրել մասնագիտությունը և մասնագիտացումը, ուսուցման ձևը, զբաղվել գիտական հետազոտություններով:
  • Ցանկացած կրթական աստիճանում սահմանված կարգով ընդհատել կամ շարունակել ուսումնառությունը: Համալսարանում սահմանված կարգով նախընտրած մասնագիտությամբ ուսուցման, տեղափոխվել, փոխադրվել մեկ այլ ուսումնական հաստատություն:
  • Այլ բուհերից ՀՊՄՀ-ի բակալավրի կրթական ծրագրի կրեդիտները փոխանցելի են առանձին դասընթացների, դասընթացների խմբի կամ ուսումնառության որոշակի շրջանների (կիսամյակ, ուստարի) տեսքով։ Փոխանցումը կատարվում է ուսանողի հայտի հիման վրա` երկու բուհերի փոխադարձ համաձայնությամբ` ECTS կրեդիտների փոխանցման կանոններիպահպանմամբ։
  • Այլ կրթական ծրագրից ՀՊՄՀ-ի կրթական ծրագիր կրեդիտներ կարող են փոխանցվել, եթե դրանց բովանդակությունները միանման են, կամ առկա են բովանդակային տարբերություններ, սակայն վերջնական կրթական արդյունքները համարժեք են։
  • Այլ բուհում ՀՊՄՀ-ի ուսանողի ուսումնառության որոշակի շրջանի (կիսամյակ, ուստարի) անցկացման դեպքում այդ ժամանակահատվածի ուսումնառության ծրագիրը դառնում է եռակողմ համաձայնագրի առարկա` ուսանողի, ՀՊՄՀ -ի և ընդունող բուհի միջև։
  • Մասնակցել Համալսարանի կառավարման գործընթացին, ուսանողական, գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին, սեմինարներին, մրցույթներին, օլիմպիադաներին, ներհամալսարանական և արտահամալսարանական այլ միջոցառումներին:
  • Սահմանված կարգով ընդգրկվել համալսարանի և ստորաբաժանումների ղեկավար մարմիններում:
  • ՀՀ օրենսդրությամբ սահմավնած կարգով և չափով ստանալ պետական, անվանական, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, ինչպես նաև ուսանողական վարկ, Իրականացնել ՀՀ օրենսդրությամբ և Համալսարանի կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ:
  • Օգտվել սահմանված Անվանական կրթաթոշակներից:
  • Օգտվել ուսման տարեկան վարձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից:
  • Բարձր առաջադիմություն ցուցաբերելու դեպքում օգտվել շրջափոխման իրավունքից: