ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթության իրականացման ձևեր
  • Առկա
  • Հեռակա
Բակալավրիատ
  • Հայոց լեզու և գրականություն
Մագիստրատուրա
  • Հայոց լեզու և գրականություն

Օլիմպիադայի արդյունքներ

1922թ. հիմնադրված Մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը հիմնադրվել է 1930 թվականին, 1965թ. առանձնացել է բանասիրական ֆակուլտետը: Որոշ ժամանակ այն անվանվել է հայոց լեզվի և գրականության ֆակուլտետ:

Հիմնադրման օրից հանրապետության, ինչպես նաև սփյուռքի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների շուրջ 90 տոկոսը եղել են բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ:

Ֆակուլտետը հայտնի է նաև մանկավարժության, գիտության, արվեստի և գրականության անվանի դեմքերով՝ Հրանտ Մաթևոսյան, Ռազմիկ Դավոյան, Արամայիս Սահակյան, Մետաքսե, Արմեն Մարտիրոսյան, Արմեն Շեկոյան, Սուրեն Մուրադյան, Լիպարիտ Սարգսյան, Ֆելիքս Մելոյան  և այլն:

Վերջին տարիներին ֆակուլտետում դասախոսություններ են կարդացել սփյուռքահայ գործիչներ Երվանդ Ազատյանը, Ժիրայր Դանիելյանը, Փիթեր Բալաքյանը, Հովսեփ Նալբանդյանը, Ռոպպեր Հատեճյանը:

Այժմ ֆակուլտետում դասավանդում են ԳԱԱ ակադեմիկոսներ, գիտության դոկտոր-պրոֆեսորներ, թեկնածու-դոցենտներ:

Ֆակուլտետի բազմահազար շրջանավարտներ հանրակրթական և բարձրագույն դպրոցի երախտավորներ են: Ֆակուլտետը եղել և մնում է հայագիտական կարևորագույն կենտրոններից մեկը ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Այսօր էլ  ֆակուլտետը աչքի է ընկնում հանրապետության լավագույն մանկավարժներով: Ֆակուլտետի ուսանողների գերակշիռ մասը ակտիվորեն մասնակցում է ֆակուլտետում կազմակերպվող միջոցառումներին, ուսանողական կյանքին, զինվում գիտելիքներով, հմտություններով և կարողություններով` հետագայում դրանք հանրությանը ծառայեցնելու նպատակով: Ֆակուլտետի ուսանողները մեծապես ներգրավված են Ուսանողական խորհրդի և  Ուսանողական գիտական ընկերության աշխատանքներին, համատեղ կազմակերպում են տարաբնույթ միջոցառումներ` ինտելեկտուալ խաղեր, բանավեճեր, էկոլոգիական, գիտական, հանրամատչելի միջոցառումներ: Ուսանողները զերծ չեն նաև միջբուհական շփումներից. նրանք ակտիվորեն մասնակցում են այլ բուհերում կազմակերպվող գիտական և ժամանցային միջոցառումներին: Բանասիրակական ֆակուլտետի ուսանողների առօրյայի անբաժանելի մասն են տարբեր ցուցահանդեսներ, թանգարաններ այցելությունները:

Ֆակուլտետը պատրաստում է հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ,  որոնք դառնում են լավագույն մանկավարժներ:

Աշխատակազմ

Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Վաչե Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը ձեւավորվել է 2013 թ. մայիսի 17-ից՝ համալսարանի նախկին՝  հայ գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի տրոհման հետեւանքով եւ համարվում է առանձին կառուցվածքային ստորաբաժանում: Ամբիոնի վարիչն է պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Սուրեն Դավթի Դանիելյանը: Նորաստեղծ ամբիոնը շարունակում է հայ գրականության միասնական ամբիոնի՝ տասնամյակների ընթացքում ստեղծած ավանդույթները:

Ամբիոնում գիտամանկավարժական հսկայական վաստակով աչքի են ընկել ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեւակ Արզումանյանը, բանասիրական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ Եղիշե Պետրոսյանը, Հեկտոր Ռշտունին, Ավագ Խաչատրյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Աշոտ Մկրտչյանը:

Այժմ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում աշխատում են բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարտին Գիլավյանը, հինգ դոցենտներ, գիտության թեկնածու մեկ ասիստենտ: Բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայում որպես հրավիրյալ դասախոսներ ամբիոնի գիտամանկավարժական ծրագրերն են իրագործում բանասիրական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ Ալբերտ Մակարյանն ու Լաուրա Մուրադյանը:

Ամբիոնի ուսումնական եւ գիտական աշխատանքներում ներառված են հայ նոր եւ նորագույն գրականության բոլոր շրջանները, ինչպես նաեւ հայ գրականության դասավանդման մեթոդիկան:

Էլ. փոստ` spyurksd21@aspu.am

Հեռ.` 55 60 30 (ներքին՝ 150, 151)

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

1922-ին` Հայաստանի մանկավարժական ինստիտուտը Երևանի պետական համալսարանից անջատվելուց հետո, հայոց լեզվի և հայ գրականության ամբիոնը եղել է միասնական: 30-ական թվականներին հայ գրականության ամբիոնը դարձել է առանձին գիտական միավոր: Տարբեր տարիներին ամբիոնը ղեկավարել են Հայաստանի խորհրդային հանրապետության գիտության վաստակավոր գործիչներ, դոկտոր-պրոֆեսորներ Արշալույս Բաբայանը, Վաչե Պարտիզունին, Կառլեն Դանիելյանը:

1990-2013 թվականներին հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչն է եղել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը:

2013 թվականի օգոստոսին հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը տրոհվել է և առաջացել են երկու նոր ամբիոններ: 

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնն իր գոյության ընթացքում հրատարակել է 4 գիտական ժողովածու, բազմաթիվ մենագրություններ, ինչպես նաև մասնակցում հանրապետական և միջազգային գիտաժողովների, կազմակերպում արտագնա գիտաժողովներ: Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի աշխատանքները ներառում են հայ գրականության հետևյալ շրջանները` հայ ժողովրդական բանահյուսություն, հայ հին և միջնադարյան գրականություն, հայ գրաքննադատական մտքի պատմություն, հայ գրականության դասավանդման մեթոդիկա:

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի երաշխավորությամբ լույս են տեսել մագիստրոսների և հայցորդների գիտական աշխատությունները, պարբերաբար կազմակերպվել Ոսանողական գիտական ընկերության նստաշրջաններ:

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում գործում է «Գրական թերթ» ակումբը:

Ամբիոնը համագործակցում է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի, ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» և ՀՀ գրողների միության «Գրական թերթի» հետ:

Էլ. փոստ` armlit02@aspu.am

Հեռ.` 55 60 30 (ներքին՝ 127,128)

Արարատ Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Ակադեմիկոս Ա. Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը հանրապետության հայագիտական կարևոր կենտրոններից մեկն է, որը 1932 թվականին հիմնադրել է Արարատ Ղարիբյանը։

Տարբեր տարիներին ամբիոնը ղեկավարել են հանրաճանաչ գիտնականներ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արարատ Ղարիբյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Աբրահամյանը, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վաղարշակ Քոսյանը, բանասիրական գիտություների թեկնածու, պրոֆեսոր Աշոտ Մարությանը, բանասիրական գիտություների թեկնածու, դոցենտ Հովհաննես Նազարեթյանը։ 2009 թվականին ամբիոնը վերանվանվել է նրա հիմնադիր-վարիչի՝ ակադեմիկոս Արարատ Ղարիբյանի անունով։

Ամբիոնում աշխատում են պրոֆեսորներ Լ. Խաչատրյանը, Էդ. Մկրտչյանը, Յու. Դավթյանը, դոցենտներ Հովհ. Նազարեթյանը, Գ. Խալաթյանը, Ս. Ամիրջանյանը, Ա. Մուրադյանը, Ռ. Մանուկյանը և ուրիշներ, ովքեր պարբերաբար մասնակցում են գիտական զանազան կոնֆերանսների, հանդես են գալիս զեկուցումներով։

Բազմազան են ամբիոնում տարվող հետազոտությունների ուղղությունները՝ գիտատեսական, մեթոդական, բառարանագրական, դասագրքաստեղծ աշխատանքներ և այլն։

Ամբիոնում մշակվում են արդի հայերենի տեսության (Լ. Խաչատրյան), հայոց լեզվի պատմության (Էդ. Մկրտչյան, Լ. Խաչատրյան), ոճագիտության (Յու. Դավթյան), ընդհանուր լեզվաբանության (Լ.Խաչատրյան), բառարանագրության (Լ.Խաչատրյան, Գ. Խալաթյան, Ռ.Ջուլֆայան) և այլ բնագավառների կարևորագույն հարցեր։

Էլ. փոստ`armlang01@aspu.am

Հեռ.` 55 60 30 (ներքին՝ 125, 126)

Վազգեն Գուրգենի Համբարձումյան

Ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Լալիկ Մնացականի Խաչատրյան

Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Յուրի Ռուբենի Դավթյան

Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Էդուարդ Սամսոնի Մկրտչյան

Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Աշոտ Վոլոդյայի Գալստյան

Բանասիրական ֆակուլտետի դեկան, բան. գիտ. թեկ., դոցենտ

Հովհաննես Նազարեթի Նազարեթյան

Բան. գիտ. թեկ., պրոֆեսորի  պաշտոնակատար

Անահիտ Ժուլվերի Մուրադյան

Բան. գիտ թեկ., դոցենտ

Սուսաննա Խաչիկի Ղարիբյան

Բան. գիտ. թեկ., դոցենտ

Սուսաննա Հրանտի Ամիրջանյան

Բան. գիտ. թեկ., դոցենտ

Ռուզան Պողոսի Ջուլֆայան

Բան. գիտ.թեկ., դոցենտ

Մանուշակ Ռաֆիկի Սողոմոնյան

Բան. գիտ. թեկ., դոցենտ

Աշխեն Լյուդվիգի Յուզբաշյան

Բան. գիտ. թեկ., դոցենտ

Գայանե Լիպարիտի Խալաթյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Սոֆի Ֆելիքսի Թորգոմյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Ռուբինա Ռոբերտի Հարությունյան

Մանկ. գիտ. թեկ., ասիստենտ

Լիլիթ Նվերի Ավետիսյան

Բան. գիտ. թեկ., ասիստենտ

Անահիտ Հարությունի Հարությունյան

Բան. գիտ. թեկ., դասախոս

Տաթև Հրահատի Խաչատրյան

Մասնագետ

Վերջին հրապարակումներ

Ս.Թորգոմյան, Ռ.Հարությունյան
ВОПРОСЫ ПО ОРГАНИЗАЦИИ ПРОЦЕССА УЧЕБНО- ПОЗНАВАТЕЛЬНОЙ ПРАКТИКИpdf
2018
Հոդված
Լիլիթ Նվերի Ավետիսյան, Մանուշակ Ռաֆիկի Սողոմոնյան
Отношения человек-человек в семантическом поле общечеловеческих ценностей на материале армянских фразеологических единиц (в сопоставлении с русскими)pdf
2018
Հոդված
Ջուլֆայան Ռուզան Պողոսի , Թորգոմյան Սոֆի Ֆելիքսի
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ ԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄpdf
2018
Հոդված
Լիլիթ Նվերի Ավետիսյան
Համեմատություն-դարձվածային միավորները ժամանակակից հայերենումpdf
2018
Մենագրություն
Վ. Գ. Համբարձումյան
Գրաբարի ձեռնարկpdf
2018
Ուսումնական ձեռնարկ
Khachatryan Lalik Mnatsakanovich
The variants of phraseological units denoting a human’s appearance in Armenianpdf
2018
Գիտական հոդված
Լալիկ խաչատրյան
ԿՐԿՆԱՎՈՐ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃԱԿԱՆՈՎ ԵՎ ՆԱԽԴՐԱՎՈՐ ՏԻՊԵՐՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆՈՒՄpdf
2018
Գիտական հոդված
Л.М. Хачатрян
Принципы морфологической омонимии в индоевропейских языкахpdf
2018
Գիտական հոդված
Բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի եվ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Ա. Քոսյանի ծննդյան 90-ամյակինpdf
2017
Հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու
ՍՈՒՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ՝ ԱՐԵՒԵԼԱՀԱՅ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ/ԵՐԵՒԱՆpdf
2017
Հոդված
ՔՆԱՐԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
«ԼՌՈՒԹԻՒՆ» ՎԷՊԻ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆpdf
2017
Հոդված
Анаит Мурадян
ФУНКЦИОНАЛЬНЫЕ И СТРУКТУРНЫЕ ОСОБЕННОСТИ ПРЕДЛОЖНЫХ СУБСТАНТИВНЫХ СЛОВОСОЧЕТАНИЙ В ВОСТОЧНОМ И ЗАПАДНОМ СОВРЕМЕННОМ АРМЯНСКОМ ЯЗЫКЕpdf
2017
Հոդված
АВЕТИСЯН Л. Н., СОГОМОНЯН М. Р.
КОНЦЕПТ «СОВЕСТЬ» ВО ФРАЗЕОЛОГИЧЕСКИХ ЕДИНИЦАХ (РУССКО-АРМЯНСКОЕ СОПОСТАВЛЕНИЕ)pdf
2017
Հոդված
Լ. Ն. ԱՎԵՏԻՍՅԱՆ, Մ. Ռ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ: ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. Ուսումնական ձեռնարկ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետների համարpdf
2017
Ուսումնական ձեռնարկ
Վ.Գ.Համբարձումյան
ARMENIAN AND CELTIC (On the Issues of Problems in H. Acharyan’s Works)pdf
2017
Հոդված
Վ.Գ.Համբարձումյան
ARMENIAN AND CELTIC (On the Issues of Problems in H. Acharyan’s Works)pdf
2017
Մենագրություն
Դոլուխանյան Ա.Գ., Հովսեփյան Լ.Վ., Դոլուխանյան Ռ.Վ., Սահակյան Պ.Տ., Մարդյան Գ.Ա.
Նվիրվում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանինpdf
2017
Հոդվածների ժողովածու
Դոլուխանյան Ա.Գ., Հովսեփյան Լ.Վ., Դոլուխանյան Ռ.Վ., Սահակյան Պ.Տ., Մարդյան Գ.Ա.
Հայրենասիրության պատգամաբերը (նվիրվում է Գևորգ Դևրիկյանի ծննդյան 80 և հայոց հերոսամարտերի 100-ամյակներին)pdf
2017
Հոդվածների ժողովածու
Դոլուխանյան Ռ.Վ.
Մանկավարժական, բարոյախոսական և հայրենասիրական դասերը «Բազմավէպում»pdf
2017
Գիրք I I
Халатян Гаяне Липаритовна, Торгомян Софи Феликсовна
Национальные образовательные процессыpdf
2017
Հոդված
Торгомян Софи Феликсовна, Арутюнян Рубина Робертовна
Проект внеклассного мероприятия в рамках педагогической практикиpdf
2017
Հոդված
Լ. ԳԱԼՍՏՅԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՊԱՇՏԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ «ԱՐՇԱԿ ԵՐԿՐՈՐԴ» ՎԵՊՈՒՄpdf
2017
Հոդված
Լ.ԳԱԼՍՏՅԱՆ
Վ. ՈՍԿԱՆՅԱՆԻ «ՇՇՈՒԿՆԵՐԻ ՄԱՏՅԱՆԻՑ» ՄԻՆՉԵՒ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ/ՏՊ.pdf
2017
ՀՈԴՎԱԾ
Ա. ՄԱԿԱՐՅԱՆ
ԹԱԳՈՒՀԻ ՇԻՇՄԱՆՅԱՆ` ԱՐԵՒՎՄՏԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՅԱԼ ԱՍՈՒՊԸpdf
2017
ՀՈԴՎԱԾ
ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆ
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻՑ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՒԱԿ ՈՒ ՄԻՆՉԵՒ ՄԵՐ ՕՐԵՐԸpdf
2017
Գիրք
Л.М. ХАЧАТРЯН
ПРИНЦИПЫ МОРФОЛОГИЧЕСКИХ ПЕРЕХОДОВ В ЯЗЫКАХ Материалы IX международной научно-практической конференции по сравнительно-историческому языкознанию, МГУ им. М. В. Ломоносоваpdf
2017
Lalik Khachatryan
Typology of Verbal Form Plusquamperfekt in German and Old Armenian; “East West” Association for Advanced Studies and Higher Education GmbH. Viennapdf
2017
Typology of Verbal Form Plusquamperfekt in German and Old Armenian
Khachatryan Lalik Mnazakan
Course of General Linguistics, “Zangak” publishers, Yer.,312 p.pdf
2017
Բուհական դասագիրք
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻՍ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՎ»pdf
2017
ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ
Լիլիթ Նվերի Ավետիսյան
Հաղորդակցական կայուն կապակցությունների իմաստային խմբերը գրաբարումpdf
2017
Հոդված
Լ. Ն. ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԳՈՅԱԿԱՆԱԿԱՆ ԿԱՅՈՒՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱԲԱՐՈՒՄ միջազգային գիտաժողովի զեկուցման դրույթներpdf
2016
Հոդված
Դոլուխանյան Ա.Գ., Հովսեփյան Լ.Վ., Դոլուխանյան Ռ.Վ., Սահակյան Պ.Տ., Մարդյան Գ.Ա.
Վ.Բրյուսովի «Поэзия Армении» ժողովածուն և հայ հին ու միջնադարյան քնարերգությունըpdf
2016
Հոդվածների ժողովածու
Դոլուխանյան Ա.Գ.
Ալիսիա Կիրակոսյանի քնարերգությունըpdf
2016
Մենագրություն
Ա. ՄԱԿԱՐՅԱՆ
ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻ «ՍԻԼԻՀՏԱՐԻ ՊԱՐՏԵԶՆԵՐԸ»pdf
2016
Հոդված
Lalik M. Khachatryan
Morphological Polysemy in Old Armenian Language (A Synchronic Study Attempt)pdf
2016
Khachatryan Lalik Mnazakan // The Educational dictionary of Old Armenian, Mekhitarist Congregation in Venice, St. Ghazar, Venice, 448 p.
ԳՐԱԲԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆpdf
2016
Բառարան
Khachatryan Lalik Mnazakan, Mkrtchyan Eduard Samson // “Zangak” publishers, Yer., 400 p.
The history of Armenian language, The wreiting periodpdf
2016
Բուհական դասագիրք
Դոլուխանյան Ա.Գ., Հովսեփյան Լ.Վ., Դոլուխանյան Ռ.Վ., Սահակյան Պ.Տ., Մարդյան Գ.Ա.
Հովսեփ Օրբելին և «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական էպոսըpdf
2015
Հոդվածների ժողովածու
Դոլուխանյան Ռ.Վ.
Մանկավարժական և բարոյախոսական դասերը «Բազմավէպում» (1843-1863թթ.),pdf
2015
Գիրք I
Մարդյան Գ.Ա.
«Սասունցի Դավիթ» էպոսի ուսուցման մի շարք խնդիրներ – 2015թ. :pdf
2015
Ուսումնամեթոդական գրքույկ
Ռ. Պ.ՋՈՒԼՖԱՅԱՆ
ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐpdf
2014
Հոդված
Դոլուխանյան Ա.Գ., Հովսեփյան Լ.Վ., Դոլուխանյան Ռ.Վ., Սահակյան Պ.Տ., Մարդյան Գ.Ա.
Հովհաննես Շիրազը և հայ ժողովրդական բանահյուսությունըpdf
2014
Հոդվածների ժողովածու
Դոլուխանյան Ա.Գ., Հովսեփյան Լ.Վ., Դոլուխանյան Ռ.Վ., Սահակյան Պ.Տ., Մարդյան Գ.Ա.
Գրաբարյան բնագրերի դասական թարգմանիչը (Ա.Ա.Աբրահամյան)pdf
2014
Հոդվածների ժողովածու
Դոլուխանյան Ա.Գ., Հովսեփյան Լ.Վ., Դոլուխանյան Ռ.Վ., Սահակյան Պ.Տ., Մարդյան Գ.Ա.)
Հայ գրականագիտության դասականը (նվիրվում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին)pdf
2014
Հոդվածների ժողովածու
Դոլուխանյան Ա.Գ.
Գեղարվեստական գրականության վերլուծման մի քանի սկզբունքներpdf
2013
Ուսումնական ձեռնարկ
Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԱԼԱՋԱՋՅԱՆԻ ՓՈՔՐ ԱՐՁԱԿՈՒՄpdf
2013
Հոդված
ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ
ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԷՍ, 32-ՐԴ ՀԱՏՈՐ/ ՊԷՅՐՈՒԹ/ 2012/ ԷՋ 7-54pdf
2012
Հանդես
Դոլուխանյան Ա.Գ., Հովսեփյան Լ.Վ., Դոլուխանյան Ռ.Վ., Սահակյան Պ.Տ., Մարդյան Գ.Ա
Անանիա Շիրակացիpdf
2012
Հոդվածների ժողովածու
Դոլուխանյան Ա.Գ.
Համընդհանուր իմաստախոսություններpdf
2012
Մենագրություն
Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀԱՎԱՏԱՐԻՄ ՆԱԽՆՅԱՑ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ․ ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆpdf
2012
Հոդված
Ա. ՄԱԿԱՐՅԱՆ
ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ «ՊՏՈՒՅՏ ՄԸ ՊՈԼՍՈ ԹԱՂԵՐՈՒ ՄԵՋ» ԱԿՆԱՐԿԱՇԱՐԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸpdf
2011
Հոդված
ՔՆԱՐԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԷՍ/ 32-ՐԴ ՀԱՏՈՐ/ՊԷՅՐՈՒԹ/ԷՋ 231-243pdf
2010
Հոդված
Դոլուխանյան Ա.Գ.
Սեն-Մարտենը ֆրանսիական հայագիտության հիմնադիր («Եվրոպացի հայագետներ»pdf
1980
Մատենաշար, գիրք VII
Բոլոր հրապարակումները

Նորություններ