Կրթության իրականացման ձևեր
Բակալավրիատ
Մագիստրատուրա
|
1922թ. հիմնադրված Մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը հիմնադրվել է 1930 թվականին, 1965թ. առանձնացել է բանասիրական ֆակուլտետը: Որոշ ժամանակ այն անվանվել է հայոց լեզվի և գրականության ֆակուլտետ:
Հիմնադրման օրից հանրապետության, ինչպես նաև սփյուռքի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների շուրջ 90 տոկոսը եղել են բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ:
Ֆակուլտետը հայտնի է նաև մանկավարժության, գիտության, արվեստի և գրականության անվանի դեմքերով՝ Հրանտ Մաթևոսյան, Ռազմիկ Դավոյան, Արամայիս Սահակյան, Մետաքսե, Արմեն Մարտիրոսյան, Արմեն Շեկոյան, Սուրեն Մուրադյան, Լիպարիտ Սարգսյան, Ֆելիքս Մելոյան և այլն:
Վերջին տարիներին ֆակուլտետում դասախոսություններ են կարդացել սփյուռքահայ գործիչներ Երվանդ Ազատյանը, Ժիրայր Դանիելյանը, Փիթեր Բալաքյանը, Հովսեփ Նալբանդյանը, Ռոպպեր Հատեճյանը:
Այժմ ֆակուլտետում դասավանդում են ԳԱԱ ակադեմիկոսներ, գիտության դոկտոր-պրոֆեսորներ, թեկնածու-դոցենտներ:
Ֆակուլտետի բազմահազար շրջանավարտներ հանրակրթական և բարձրագույն դպրոցի երախտավորներ են: Ֆակուլտետը եղել և մնում է հայագիտական կարևորագույն կենտրոններից մեկը ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Այսօր էլ ֆակուլտետը աչքի է ընկնում հանրապետության լավագույն մանկավարժներով: Ֆակուլտետի ուսանողների գերակշիռ մասը ակտիվորեն մասնակցում է ֆակուլտետում կազմակերպվող միջոցառումներին, ուսանողական կյանքին, զինվում գիտելիքներով, հմտություններով և կարողություններով` հետագայում դրանք հանրությանը ծառայեցնելու նպատակով: Ֆակուլտետի ուսանողները մեծապես ներգրավված են Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության աշխատանքներին, համատեղ կազմակերպում են տարաբնույթ միջոցառումներ` ինտելեկտուալ խաղեր, բանավեճեր, էկոլոգիական, գիտական, հանրամատչելի միջոցառումներ: Ուսանողները զերծ չեն նաև միջբուհական շփումներից. նրանք ակտիվորեն մասնակցում են այլ բուհերում կազմակերպվող գիտական և ժամանցային միջոցառումներին: Բանասիրակական ֆակուլտետի ուսանողների առօրյայի անբաժանելի մասն են տարբեր ցուցահանդեսներ, թանգարաններ այցելությունները:
Ֆակուլտետը պատրաստում է հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ, որոնք դառնում են լավագույն մանկավարժներ:
Աշխատակազմ
Բանասիրական ֆակուլտետի դեկանատ

Բանասիրական ֆակուլտետի դեկան, բան. գիտ. թեկ., դոցենտ

Գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, բան. գիտ. թեկ., դոցենտ

Բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ ուսումնական գծով, բան. գիտ. թեկ., դոցենտ
Դեկանի օգնական
Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Վաչե Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը ձեւավորվել է 2013 թ. մայիսի 17-ից՝ համալսարանի նախկին՝ հայ գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի տրոհման հետեւանքով եւ համարվում է առանձին կառուցվածքային ստորաբաժանում: Ամբիոնի վարիչն է պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Սուրեն Դավթի Դանիելյանը: Նորաստեղծ ամբիոնը շարունակում է հայ գրականության միասնական ամբիոնի՝ տասնամյակների ընթացքում ստեղծած ավանդույթները:
Ամբիոնում գիտամանկավարժական հսկայական վաստակով աչքի են ընկել ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեւակ Արզումանյանը, բանասիրական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ Եղիշե Պետրոսյանը, Հեկտոր Ռշտունին, Ավագ Խաչատրյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Աշոտ Մկրտչյանը:
Այժմ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում աշխատում են երկու պրոֆեսորներ Սուրեն Դանիելյանը, Մարտին Գիլավյանը, հինգ դոցենտներ: Որպես հրավիրյալ դասախոսներ ամբիոնի գիտամանկավարժական ծրագրերն են իրագործում բանասիրական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ Ալբերտ Մակարյանն ու Լաուրա Մուրադյանը:
Ամբիոնի ուսումնական եւ գիտական աշխատանքներում ներառված են հայ նոր եւ նորագույն գրականության բոլոր շրջանները, ինչպես նաեւ հայ գրականության դասավանդման մեթոդիկան:
Էլ. փոստ` spyurksd21@aspu.am
Հեռ.` 55 60 30 (ներքին՝ 150, 151)

Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պ/կ, «Սփյուռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրեն, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Բան. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Բան. գիտ. թեկ., դոցենտ

Բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ ուսումնական գծով, բան. գիտ. թեկ., դոցենտ

Բան. գիտ. թեկ., դոցենտ

Մասնագետ
Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
1922-ին` Հայաստանի մանկավարժական ինստիտուտը Երևանի պետական համալսարանից անջատվելուց հետո, հայոց լեզվի և հայ գրականության ամբիոնը եղել է միասնական: 30-ական թվականներին հայ գրականության ամբիոնը դարձել է առանձին գիտական միավոր: Տարբեր տարիներին ամբիոնը ղեկավարել են Հայաստանի խորհրդային հանրապետության գիտության վաստակավոր գործիչներ, դոկտոր-պրոֆեսորներ Արշալույս Բաբայանը, Վաչե Պարտիզունին, Կառլեն Դանիելյանը:
1990-2013 թվականներին հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչն է եղել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը:
2013 թվականի օգոստոսին հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը տրոհվել է և առաջացել են երկու նոր ամբիոններ:
Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնն իր գոյության ընթացքում հրատարակել է 4 գիտական ժողովածու, բազմաթիվ մենագրություններ, ինչպես նաև մասնակցում հանրապետական և միջազգային գիտաժողովների, կազմակերպում արտագնա գիտաժողովներ: Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի աշխատանքները ներառում են հայ գրականության հետևյալ շրջանները` հայ ժողովրդական բանահյուսություն, հայ հին և միջնադարյան գրականություն, հայ գրաքննադատական մտքի պատմություն, հայ գրականության դասավանդման մեթոդիկա:
Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի երաշխավորությամբ լույս են տեսել մագիստրոսների և հայցորդների գիտական աշխատությունները, պարբերաբար կազմակերպվել Ոսանողական գիտական ընկերության նստաշրջաններ:
Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում գործում է «Գրական թերթ» ակումբը:
Ամբիոնը համագործակցում է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի, ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» և ՀՀ գրողների միության «Գրական թերթի» հետ:
Էլ. փոստ` armlit02@aspu.am
Հեռ.` 55 60 30 (ներքին՝ 127,128)

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պ/կ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Բան. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Մասնագետ
Արարատ Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Ակադեմիկոս Ա. Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը հանրապետության հայագիտական կարևոր կենտրոններից մեկն է, որը 1932 թվականին հիմնադրել է Արարատ Ղարիբյանը։
Տարբեր տարիներին ամբիոնը ղեկավարել են հանրաճանաչ գիտնականներ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արարատ Ղարիբյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Աբրահամյանը, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վաղարշակ Քոսյանը, բանասիրական գիտություների թեկնածու, պրոֆեսոր Աշոտ Մարությանը, բանասիրական գիտություների թեկնածու, դոցենտ Հովհաննես Նազարեթյանը։ 2009 թվականին ամբիոնը վերանվանվել է նրա հիմնադիր-վարիչի՝ ակադեմիկոս Արարատ Ղարիբյանի անունով։
Ամբիոնում աշխատում են պրոֆեսորներ Լ. Խաչատրյանը, Էդ. Մկրտչյանը, Յու. Դավթյանը, դոցենտներ Հովհ. Նազարեթյանը, Գ. Խալաթյանը, Ս. Ամիրջանյանը, Ա. Մուրադյանը, Ռ. Մանուկյանը և ուրիշներ, ովքեր պարբերաբար մասնակցում են գիտական զանազան կոնֆերանսների, հանդես են գալիս զեկուցումներով։
Բազմազան են ամբիոնում տարվող հետազոտությունների ուղղությունները՝ գիտատեսական, մեթոդական, բառարանագրական, դասագրքաստեղծ աշխատանքներ և այլն։
Ամբիոնում մշակվում են արդի հայերենի տեսության (Լ. Խաչատրյան), հայոց լեզվի պատմության (Էդ. Մկրտչյան, Լ. Խաչատրյան), ոճագիտության (Յու. Դավթյան), ընդհանուր լեզվաբանության (Լ.Խաչատրյան), բառարանագրության (Լ.Խաչատրյան, Գ. Խալաթյան, Ռ.Ջուլֆայան) և այլ բնագավառների կարևորագույն հարցեր։
Էլ. փոստ`armlang01@aspu.am
Հեռ.` 55 60 30 (ներքին՝ 125, 126)

Ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, խորհրդատու

Բանասիրական ֆակուլտետի դեկան, բան. գիտ. թեկ., դոցենտ

Կուլտուրայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, բան. գիտ. թեկ., դոցենտ

Բան. գիտ թեկ., դոցենտ

Բան. գիտ. թեկ., դոցենտ
Բան. գիտ. թեկ., դոցենտ

Բան. գիտ.թեկ., դոցենտ
Բան. գիտ. թեկ., դոցենտ
Բան. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., պրոֆեսորի պ/կ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Բան. գիտ. թեկ., ասիստենտ

Բան. գիտ. թեկ., դասախոս
Վերջին հրապարակումներ



