Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Առաջնային օգնության կենտրոնը բուհի համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում է, որը օգտագործելով Կենտրոնի աշխատանքային ներուժը`ցուցաբերում է առաջնային բուժօգնություն բուհի ուսանողներին և աշխատակիցներին:
Ըստ անհրաժեշտության՝ Կենտրոնը.
- ստուգում է դիմողի գիտակցությունն ու կենսունակությունը,
- ստուգում է մարմնի տարբեր մասերում անոթազարկը,
- ստուգում է ակնաբիբի լուսային ռեֆլեքսը,
- տեղադրում է լարանի,
- իրականւսցնում է արհեստական շնչառություն,
- մշակում է վերքերը,
- կատարում է ներմկանային ե ներերակային ներարկումներ,
- կիրառում է միջոցառումներ թունավորումների, թունավոր խայթոցների դեմ,
- հաստատում է կապ հատուկ ծառայությունների հետ,
- անհրաժեշտության դեպքում դիմողներին տրամադրում է տեղեկանքներ: