ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնին կից 2014թ. ստեղծվել է «Ճգնաժամային և արտակարգ իրավիճակների հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիա»: Լաբորատորիայի գիտական թեման է «Փոխակերպվող հասարակությունում սովորողների հոգեբանական անվտանգության ապահովման համակարգը» որն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման և զարգացման ծրագրի շրջանակներում:
Գիտական թեմայի ուղղությամբ հրատարակվել է 12 գիտական հոդված:

Լաբորատորիայի նպատակները

  • Գիտահետազոտական աշխատանք
  • Հոգեճանաչում և ախտորոշում
  • Հոգեբանական աջակցություն, հոգեթերապիա, խորհրդատվություն
  • Բանավեճերի, գիտաժողովների, զեկուցումների և լսումների կազմակերպում
  • Տեղեկատվական աշխատանք
  • Ուսուցում

Լաբորատորիայի հիմնական գործառույթներն են

  • Գիտական և գիտատեխնիկական համագործակցություն Հայաստանի և արտասահմանյան ԲՈՒՀ-երի հետ
  • Գիտագործնական սեմիարների կազմակերպում՝ գիտական հանրության, շահագրգիռ կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ
  • Աջակցություն ԲՈՒՀ-ին հոգեբանամանկավարժական խնդիրների լուծման գործում
  • Գիտահետազոտական և նորարական գործունեության արդյունքների՝ ուսումնական գործընթաց փոխանցում
  • Հոգեբանական ծառայության մատուցում անհատներին և կազմակերպություններին
  • Հոգեճանաչում, խորհրդատվություն, մասնագիտական կողմնորոշում և ընտրություն, թրեյնինգներ, սեմինարներ, զեկուցումներ
  • «Հոգեբանական բանավեճի» ակումբ

Գիտական հետազոտությունների հիմնական թեմաներն են

  • «Անձի հոգեբանական անվտանգության հիմնախնդիրը փոխակերպվող հասարակությունում /կրթական համակարգում հոգեբանական անվտանգության ապահով միջավայրի ձևավորման առանձնահատկուփյունները/»:
  • «Անձի կառուցվածքային բաղադրիչների ներդաշնակ փոխազդեցությունը և անձի հոգեբանական անվտանգությունը»:
  • «Հոգեբանական անվտանգության ապահովման գործընթացում անձի հոգեկան աշխատունակության և հոգեբանական անվտանգության համահարաբերակցության հիմնախնդիրը»:

Միջոցները

  • Լաբորատորիան հագեցված է վերջին սերնդի տեխնիկական միջոցներով, որոնք հնարավորություն են ընձեռում ի կատար ածել մեր առջև դրված խնդիրները:
  • Լաբորատորիայում այլ ժամանակակից սարքավորումներից բացի կիրառվում է նաև Հայաստանում առաջին կատարելագործված բազմաֆունկցիոնալ սարքավորումը ուղղված տարբեր հոգեբանական և կենսաբանական (զգայաշարժական, նյարդամկանային, էլէկտրոմաշկային դիմադրողականության, ՍԶՀ և այլ) պարամետրերի չափմանը:

Լաբորատորիայի գործունեության արդյունքում գործում է հոգեբանական ակումբ, որի շրջանակներում պարբերաբար կազմակերպվում է կլոր սեղան` անձի հոգեբանության տարբեր հիմնախնդիրների քննարկման նպատակով:
Լաբորատորիայում իրականցվում են մասնագիտական քննարկումներ դասախոսների պատրաստման «Աղետների ռիսկերի նվազեցման ուսուցողական դասընթացների ծրագրի շրջանակներում»:

Ծրագիրն ուղղված է սովորողների, ուսուցման հատուկ կարիքներ ունեցողների մոտ աղետների ռիսկերի նվազեցման և անհատական ու խմբային պաշտպանության հոգեհիգիենայի խնդիրների իրականացմանը: Հոգեբանական աշխատանքներն ուղղված են

  • աղետներից պաշտպանվելու,
  • արտակարգ, ճգնաժամային իրավիճակներում կենսագործունեության պահպանման,
  • հետվնասվածքային հոգեվիճակների ուղեկցման և վերահսկման աշխատանքների արդյունավետ իրականացմանը

Հոգեբանական հետազոտությունների արդյունքում կատարված գիտագործնական մշակումներն իրենց արտահայտությունը կգտնեն ձեռնարկներում, դասագրքերում և գիտական ամսագրերի հրատարակումներում:

Նորություններ