ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում 2004-2005 ուսումնական տարվանից գործում է կրթության եռաստիճան համակարգ (բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա)՝ համապատասխան ուսումնական պլաններով ու ծրագրերով:

Դիմորդների ընդունելությունը ՀՊՄՀ-ի բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգում իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» համաձայն:

2022-2023 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգի ընդունելության սկզբունքները։

Սիրելի դիմորդ, 2022-2023 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգի ընդունելության սկզբունքներին ստորև։

2022-2023 ուսումնական տարվա առկա ուսուցման բակալավրիատի ներբուհական ընդունելության քննությունների ժամանակցույց

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բակալավրի պատրաստման կրթական ծրագիրն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով՝ առկա և հեռակա ուսուցմամբ, իսկ մագիստրատուրայի ընդունելությունը՝ 10 ֆակուլտետում՝ առկա ուսուցմամբ, իսկ հեռակա ուսուցմամբ`10 մասնագիտությունների գծով:

Մագիստրատուրայի սիրելի դիմորդ, ծանոթացիր Մանկավարժական համալսարանի այն մասնագիտություններին, որոնցից մեկով առկա ուսուցմամբ սովորողի (համատեղությամբ` աշխատողի) աշխատավարձի եկամտային հարկը կփակի ուսման վարձավճարը: Ցանկը՝ ստորև: 

Բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգում ընդունելությունն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով հաստատված «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման ընդունելության կանոնների» համաձայն. ընդունելության մասնագիտությունների ցանկը և հատկացվող տեղերի քանակը հաստատվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով:

Դիմորդները մասնակցում են միայն մեկ բուհի մեկ մասնագիտության ընդունելության մրցույթին:

ՀՊՄՀ-ի ռեկտորի կողմից կազմված ընդունող հանձնաժողովը կազմակերպում է ընդունելության քննությունները, որոնք վերահսկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից: Ընդունելության քննությունները և´ բովանդակային, և´ կազմակերպչական առումով լիովին համապատասխանում են բակալավրիատի առկա համակարգի պետական միասնական, կենտրոնացված եւ ներբուհական քննությունների պահանջներին:

Մագիստրոսի որակավորման (երկրորդ աստիճան) համար սահմանված է 120 կրեդիտ (առկա ուսուցում` երկու տարի տևողությամբ): Բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի ընդունելության համար սահմանված պահանջը առաջին աստիճանի որակավորման առկայությունն է: Մագիստրոսի որակավորման կրթական ծրագրերը ներառում են հիմնական և մասնագիտացված դասընթացներ, վերապատրաստման դասընթացներ, միջառարկայական ծրագրեր, պրակտիկա:

Ծրագիրն ավարտվում է մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:

Մագիստրատուրայում ընդունելությունը կատարվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի» համաձայն:

Մագիստրոսների ատենախոսական աշխատանքների ուղեցույցներ`

Ցիտման նորմերի եւ գրագողության մասին
Մագիստրոսի կրթական ծրագրով իրականացվող հետազոտական աշխատանքների