ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Դպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստեղծվել է 2016թ-ի հունիսի 17-ին «Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ։ Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է ՀՊՄՀ-ին։

«Դպրոց» ՍՊԸ-ն ստեղծվել է՝ հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի դրույթներն առ այն, որ Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել անձամբ կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից (տես օրենքի հոդված 19)։ Ելակետ ընդունելով օրենսդրական կարգավորումները՝ «Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը հիմնել է ՍՊԸ տնտեսական գործունեություն իրականացնելու և դրա արդյունքում ստացված շահույթը ՀՊՄՀ-ի կանոնադրական խնդիրների լուծմանն ուղղելու նպատակով։

«Դպրոց» ՍՊԸ-ն տնտեսական գործունեություն է ծավալում ինչպես ՀՊՄՀ տարածքում, այնպես էլ արտաքին շուկայում։ Մասնավորապես՝ ՍՊԸ-ն զբաղվում է համալսարանի տարածքում սննդի կազմակերպմամբ, գրենական պիտույքների վաճառքով, ինչպես նաև թե Համալսարանի կարիքների բավարարման նպատակով, թե արտաքին պատվիրատուների համար ֆուրշեթային ծառայությունների մատուցմամբ։ 2016-17 ուստարում Ընկերությունը սպասարկել է նաև Երևան քաղաքի թվով 31 ավագ դպրոցների բուֆետները։

Ընկերության հիմնումը պայմանավորված է եղել առաջին հերթին համալսարանի ուսանողների, դասախոսական անձնակազմի և աշխատակիցների համար որակյալ և հնարավորինս մատչելի գներով սննդի կազմակերպումը։ Բացի այդ՝ ՍՊԸ-ի հիմնման որոշումը Համալսարանի համար ձեռնտու է եղել նաև ֆինանսական տեսանկյունից: «Դպրոց» ՍՊԸ-ի հիմնմամբ Համալսարանը լուծարեց նախկինում համալսարանի կազմում գործող Սնունդ միավորումը, որը բուհի կառուցվածքային ստորաբաժանումն էր: Դրանով ՀՊՄՀ-ն ոչ միայն կարողացավ տնտեսում ունենալ Սնունդ միավորման աշխատողների աշխատավարձի, համապատասխան հումք-նյութերի ձեռքբերման ծախսերի, այլև գործունեության արդյունքում ստացվող հասույթից պետբյուջե գանձվող հարկերի մասով, այլև Ընկերությունը այլ կազմակերպություններին մատուցած ծառայությունների միջոցով ստանում է շահույթ, ինչն ուղղվում է Համալսարանի բյուջե և օգտագործվում բուհի կարիքների համար։

2016թ-ի սեպտեմբերից մինչ 2017թ-ի մայիս ամիսներին ընկերությունը ստեղծել է ավելի քան 50 աշխատատեղ: Այսօր ընկերությունում աշխատում են ավելի քան 20 աշխատակիցներ:

2017թ,-ի ընթացքում նորաստեղծ Ընկերությունը ստացել է մոտ 4 մլն ՀՀ դրամի շահույթ և այն ամբողջությամբ փոխանցել ՀՊՄՀ-ին։ «Դպրոց» ՍՊԸ-ի տնօրենը Աստղիկ Սարգսյանն է։

Կանոնադրություն

 

Անոնս

Այլ

Հայտարարություններ

Նորություններ