ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում ներդրվել է ուսուցման նոր տեխնոլոգիաներ: 2012թվականի փետրվարի 14-ից գործում է նաև էլեկտրոնային գրադարան, որտեղ առկա է բնագիտական առարկաների գծով էլեկտրոնային գրականության շտեմարան՝ ֆիզիկա, մաթեմատիկա, աստղագիտություն, ինֆորմատիկա և այլ առարկաներին վերաբերող տարատեսակ գրականություն և ուսումնական նյութեր:

Ուսանողներն ու աշխատակիցները կարող են անվճար օգտվել 80.000 անուն էլեկտրոնային գիտական գրականությունից և ուսումնամեթոդական նյութերից, ինչն էապես բարձրացնում է ուսուցման արդյունավետությունն ու  դասավանդման որակը։

Նշված գրականությունը հասանելի է նաև համալսարանի ընթերցասրահի համակարգչային ցանցերում. մասնագիտական գրադարանից օգտվելու համար սեղմել մենյուի համապատասխան բաժինը:

Նորություններ