«Կուլտուրայի» ֆակուլտետի «երաժշտության» ամբիոնն ստեղծվել է 1973 թվականին: Ամբիոնի կայացման գործում մեծ ներդրում է ունեցել ֆակուլտետի հիմնադիր դեկան Կառլեն Ժիրայրի Միրզախանյանը:
Ամբիոնն ունի երկու բաժին` «Գործիքային կատարողականություն», «Փողային-էստրադային նվագախմբի ղեկավար» և «Ժողովրդական գործիքների նվագախմբի ղեկավար»:
Տարբեր տարիներին ամբիոնը ղեկավարել են.
1973 -1987թթ.-ին դոցենտ, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ,Վահագն Ռաֆայելի Ստամբոլցյանը,/
1987 - 2003թթ.-ին պրոֆեսոր ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Գուրգենի Աբրահամյանը,
2003 - 2004թթ.-ին դոցենտ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Սեյրան Անուշավանի Օհանյանը,
2004 - 2005թթ.-ին պրոֆեսոր, կոմպոզիտոր, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Համբարձումի Աղաջանյանը,
2005թվականից մինչ օրս ամբիոնի վարիչն է դոցենտ, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Կառլենի Գևորգյանը:
Ամբիոնի բազմամյա է գործունեության մեջ հարկ է առանձնացնել «Նաիրի» փողային նվագախումբը, որը ցայսօր ակտիվ մասնակցություն ունի մեր հանրապետության մշակութային կյանքում (2003 թվականից նվագախումբը ղեկավարում է ամբիոնի դոցենտ Կոլյա Մարտիրոսյանը).
- 1984թ. մայիսի 9,Մոսկվա - Ժողովրդական ստեղծագործության փողային նվագախմբերի շքահանդես-մրցույթ, 1-ին տեղ՝ իրավունք ստանալով մասնակցելու Չեխոսլովակիայի Տրենչին քաղաքում Պոդիվենու հիշատակին նվիրված ինքնագործ փողային նվագախմբերի միջազգային հուշափառատոնին: Ամբիոնի նվագախումբը փառատոնից վերադարձավ հուշամեդալով,1-ին մրցանակի դիպլոմով և պատվոգրերով:
- 2009-2010թթ., Բաթումի- միջազգային փառատոն, 1-ին կարգի դիպլոմ:
- 2013 թ., Գյումրի - «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն, 1-ին մրցանակ:
- 2014 թ., Գյումրի - «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն. բաժնի ժողովրդական գործիքների նվագախումբն արժանացավ 3-րդ մրցանակի (ղեկավար՝ դոցենտ Լևոն Ավագյան):
2008 թ. ժողովրդական գործիքների նվագախումբը թողարկել է հայկական ժողովրդական երգերով ու մեղեդիներով ձայնասկավառակ
Տարբեր տարիների ամբիոնում աշխատել են մշակույթի այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպիսիք են ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դոցենտ Հակոբ Միքայելի Տեր - Ոսկանյանը, պրոֆեսոր, կոմպոզիտոր Ռոբերտ Պետրոսյանը, դոցենտ Արամ Քաթանյանը և այլք:
Այսօր ամբիոնում աշխատում են ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ՀՀ ազգային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ-էստրադային գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը, վաստակաշատ քանոնահարուհի , ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանը, ՀՀ վաստակավոր արտիստ , պրոֆեսոր Նորայր Դավթյանը, պրոֆեսորներ Հրաչ Նազարյանը (դուդուկ), դոցենտ Սևադա Շհոյանը (սաքսոֆոն, կլարնետ) և այլք: