Ծանոթություն
Պարբերականներում հրատարակման ներկայացված ձեռագիր աշխատանքները պետք է համապատասխանեն պարբերականների պաշտոնական կայքերում երկայացված բովանդակային, կառուցվածքային և տեխնիկական պահանջներին:
Գրախոսություն
Ներկայացված յուրաքանչյուր հոդված ենթարկվում է խիստ գրաքննության: Պարբերականների գրախոսական կազմի անդամները պարտավորեն ներկայացնել օբյեկտիվ, անանուն (փակ, գաղտնի) գնահատական, որի պարագայում ինչպես գրախոսը, այնպես էլ հեղինակը մնում են անհայտ, ինչպես նաև գնահատել հոդվածի համապատասխանությունը հետևյալ կետերին՝
- Հրատարակչական էթիկայի հանձնաժողովի (COPE) քաղաքականութանը
- Հրատարակչական էթիկայի քաղաքականությանը
- Գրագողության դեմ պայքարի քաղաքականությանը
- Հրապարակային և բաց լինելու քաղաքականությանը
Գրախոսությունը ներառում է՝
- հոդվածի բովանդակության և դրա` հրատարակման հնարավորության մասին գնահատում,
- մեթոդաբանության և գործիքակազմի սխալների (եթե այդպիսիք կան) թվարկում,
- տեքստը լրամշակելու առաջարկներ:
Հրատարակման ներկայացված բոլոր աշխատանքները բենթարկվում են գրաքննության, իսկ արդյունքները հաստատվում են խմբագրական խորհրդի կողմից:
1. Հրապարակման ներկայացված ձեռագիր աշխատանքը նախնական դիտարկման է ենթարկվում պարզելու նյութի համապատասխանությունը պարբերականների համար սահմանված ձևի և բովանդակության չափանիշներին ու պահանջներին։
2. Բովանդակային պահանջներին չհամապատասխանելու դեպքում աշխատանքը գրաքննության չի ներկայացվում, ինչի մասին տեղեկացվում է հեղինակին:
3. Գրախոսը նշանակվում է խմբագրական խորհրդի կողմից կամ էլ աշխատանքը հանձնվում է անկախ փորձագետի գնահատման:
4. Գրախոսության գործընթացն անանուն է և′ գրախոսի, և′ հեղինակի համար:
5. Խմբագրական խորհուրդը տեղեկացնում է իր որոշման մասին հեղինակին՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով մերժման պատճառը։ Հեղինակն իրավունք չունի առանց հիմնավոր փաստարկների պահանջելու գրախոսի տվյալները և վիճարկելու արդյունքը:
- մերժվել,
- վերադարձվել հեղինակին` վերանայման և լրամշակման,
- ընդունվել հրատարակության:
6. Գրախոսի կողմից բացասական եզրակացություն ստանալու դեպքում աշխատանքը դիտարկվում է խմբագրակազմի նիստում, որտեղ ընդունվում է որոշում կամ հոդվածի մերժման, կամ անկախ փորձագետի կողմից լրացուցիչ գրախոսություն ստանալու մասին:
7. Աշխատանքի գրախոսությունն ու հաստատումը տևում է 1-3 ամիս, որից հետո հավանության արժանացած բոլոր հոդվածները հրատարակվում են ըստ հերթականության:
8. Խմբագրակազմը կարող է որոշում ընդունել հոդվածի արտահերթ հրատարակելու մասին:
9. Գրախոսությունները խմբագրությունում պահվում են 3 տարի։
10. Գրախոսության արդյունքում աշխատանքը կարող է
Արտոնագրման պայմանները և հեղինակային իրավունքը
2021 թվականից հեղինակներն ու հրատարակողները իրենց ստեղծագործությունների նկատմամբ կունենան հեղինակային իրավունք. նախկինում հոդվածների հրատարակողը հեղինակային իրավունքի կրող էր:
Երրորդ կողմի օգտագործումը թույլատրվում է հետևյալ արտոնագրի առկայության դեպքում. Creative Commons վերագրում-ոչ առևտրային (CC BY-NC): CC BY-NC-ն թույլ է տալիս հրապարակումը պատճենել, վերարտադրել և տարածել պայմանով, որ դա արվում է ոչ կոմերցիոն նպատակներով: Օգտագործողները կարող են ադապտացնել աշխատանքներն իրենց կարիքներին համապատասխան (վերաձևակերպել, վերափոխել և հիմնվել նյութի վրա)՝ տրամադրելով արտոնագրի համապատասխան հղումը: Արտոնագրի մասին բոլոր մանրամասները հասանելի են այստեղ:
Սույն արտոնագրի համաձայն՝ հեղինակները պահպանում են իրենց հրապարակումների նկատմամբ հեղինակային իրավունքը, բայց պարբերականներին տալիս են ոչ բացառիկ արտոնագիր՝ աշխատանքը թղթային և էլեկտրոնային տարբերակով տպագրելու և ցանկացած մեկին թույլատրելու այն օգտագործելու, տարածելու և վերարտադրելու, եթե պատշաճ կերպով նշված է սկզբնաղբյուրը: Համապատասխան մեջբերումը պետք է ուղեկցվի սկզբնաղբյուրի հղումով՝ առանց հեղինակների կամ հրատարակողների թույլատրությունը հայցելու:
ՀՊՄՀ-ն հավատարիմ է միջազգային հանրության կողմից ընդունված հրատարակչական էթիկայի սկզբունքներին.
- Committee on Publication Ethics (COPE)
- Publishing Ethics Resource Kit published by Elsevier
- Singapore Statement on the Integrity of Research Work
Հրատարակման էթիկա
Պարբերականի խմբագրակազմը պարտավոր է պահպանել հրատարակչական էթիկայի չափանիշները և ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները ցանկացած խախտման դեմ: Պարբերականի խմբագիրները իրավունք ունեն մերժելու աշխատանքի տպագրությունը՝ նմանատիպ խախտումների հայտնաբերման դեպքում։
Երաշխիքներ
Հոդվածները հրատարակման ներկայացրած հեղինակները պետք է երաշխավորեն, որ իրենց հոդվածները և դրանց հիմնական մասերը նախկինում երբեք որևէ տեղ չեն տպագրվել և չեն դիտարկվել որպե հրատարակման ենթակա նյութ: Հեղինակները պետք է հավաստեն, որ չունեն որևէ տարաձայնություն՝ ստեղծագործության հեղինակության և աշխատանքի հրատարակման հետ կապված և պետք է ճանաչեն հրատարակողին վերոնշյալ երաշխիքի ցանկացած տեսակի խախտման դեպքում:
Հոդվածները հրատարակման ներկայացնելիս հեղինակները (հեղինակների խմբերը) պետք է տեղեկանան, որ պատասխանատվություն են կրում գիտական արդյունքների նորույթի և հավաստիության համար: Երբ հեղինակը աշխատանքում նկատելի սխալներ կամ անճշտություններ են հայտնաբերում, նա պետք է անհապաղ դրանց մասին տեղեկացնի խմբագրական խորհրդին՝ նշված անճշտությունները վերացնելու կամ հիմնավորելու համար:
Թույլտվություն օգտագործելու բովանդակությունը
Անհրաժեշտության դեպքում հեղինակները պետք է գրավոր թույլտվություն ներկայացնեն իրենց ստեղծագործություններում ոչ իրենց կողմից ստեղծված հրապարակում/նյութ օգտագործելու համար:
Խմբագիրները հրապարակման չեն կարող ներկայացնել այնպիսի հոդված, որը պարունակում է տվյալներ, որոնք հեղինակն իրավասու չէ օգտագործել: Սահմանված իրավունքներն են՝
- Հոդվածում նյութը վերարտադրելու ոչ բացառիկ իրավունքներ
- Տպագիր և էլեկտրոնային պարբերականներում հեղինակային իրավունքներ
- Նյութերի անսահմանափակ օգտագործման իրավունք (չպետք է սահմանափակումներ դրվեն նյութի կրկնակի օգտագործման համար)
Այլ անձի կողմից ստեղծած աղյուսակների, թվերի կամ պարբերությունների կրկնակի օգտագործումը թույլատրելի է, եթե հեղինակը ամբողջությամբ նշում է սկզբնաղբյուրները և հղում է տրամադրում սկզբնաղբյուրներին: Եթե մյուս սկզբնաղբյուրը ենթարկվում է որևէ փոփոխության, հեղինակը պարտավոր է նշել սկզբնաղբյուրը:
Ըստ ՀՊՄՀ-ի հրատարակման քաղաքականության՝ չի թույլատրվում.
- Այլ անձի ստեղծագործության բառացի կրկնօրինակումը՝ առանց հեղինակին նշելու,
- Այլ անձի աշխատանքի ոչ ճշգրիտ վերափոխումը, երբ որևէ պարբերությունում կամ հատվածում մեկից ավելի նախադասություն ենթարկվում է փոփոխության կամ նախադասությունները վերաձևակերպվում են առանց համապատասխան հղումների: Ոչ ճշգրիտ վերափոխումը բառացի պատճենումն է,
- Այլ անձի ստեղծագործության տարրերի կրկնակի օգտագործումը առանց հեղինակին մատնանշելու (օրինակ՝ թվերի, աղյուսակի կամ պարբերության օգտագործումը առանց հղումների կամ չակերտների),
- Ինքնագրագողություն. Հեղինակները պետք է ստորագրեն հեղինակային իրավունքի տրամադրման ձևաթուղթ, որտեղ նշված է, որ նրա աշխատանքը նախկինում չի տպագրվել: Եթե ստեղծագործության որևէ հատված նախկինում ընդգրկվել է այլ հրապարակման մեջ, հեղինակը պարտավոր է հղում տրամադրել իր ավելի վաղ գրված աշխատանքին և նշել, թե ինչպես է ներկայիս աշխատանքը տարբերվում և հիմնվում նախորդ աշխատանքի արդյունքների և եզրակացությունների վրա: Ձեր իսկ ստեղծագործության բառացի պատճենումն ու վերափոխումն անընդունելի է. դա կարող է հիմք հանդիսանալ նոր եզրակացությունների համար,
- Այն նյութերը, որոնք հեղինակները նախապես պատրաստել էին հետազոտության ընթացքում՝ հոդվածի, գիտաժողովների և սեմինարների համար, պետք է ներառվեն հղումների ցանկում: