Ֆինանսների ծրագրավորման և վիճակագրության վարչությունը համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներից է, որն անմիջականորեն ենթարկվում է ռեկտորին և ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորին:
Իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՀՀ Նախագահի, Կառավարության հրահանգներով, ՀՀ ԿԳ, ՀՀ Ֆինանսների նախարարության ֆինանսներին վերաբերող հրամաններով ու հրահանգչական նամակներով:
Կատարում է համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության տնտեսագիտական վերլուծություն:
Վարչության պետը նշանակվում կամ ազատվում է զբաղեցրած պաշտոնից համալսարանի ռեկտորի հրամանով ՝ սահմանված կարգով:
Բաժնի աշխատողների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են պաշտոնավարական հրահանգներով, բուհական կանոնադրության պահանջներին համապատասխան և հաստատվում ռեկտորի կողմից: