ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթության իրականացման ձևեր
  • Առկա
  • Հեռակա
Բակալավրիատ
Մագիստրատուրա

 

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի պատմությունը գալիս է տարիների խորքից: 1959 թվականին ստեղծվեց երգ-երաժշտության բաժինը, 1960-ին` նկարչության, իսկ հետագայում՝ 1965 թվականին, երկու բաժինների միավորմամբ ձևավորվեց գեղագիտական դաստիարակության ֆակուլտետը` երաժշտության և կերպարվեստի բաժիններով: Այդ ընթացքում կառուցվածքային փոփոխությունների հետևանքով ֆակուլտետը և նրա բաժինները առանձնացել և միավորվել են` կրելով տարբեր անվանումներ, իսկ 2012-ին վերանվանվել է Գեղարվեստական կրթության ֆակուլտետ:

Այդ ողջ ընթացքում ֆակուլտետում դասավանդել են հանրապետության լավագույն մասնագետները: Բավական է նշել նկարիչ-մանկավարժներ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարապետ Մինասյանին, արվեստի վաստակավոր գործիչ Հմայակ Ավետիսյանին, ժողովրդական նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ Էդվարդ Իսաբեկյանին, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ժողովրդական նկարիչ Հովհաննես Զարդարյանին, ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանին, արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ղուկաս Չուբարյանին, ժողովրդական նկարիչներ Արտաշես Հովսեփյանին, Արա Շիրազին, Զաքար Խաչատրյանին, Լևոն Թոքմաջյանին, վաստակավոր նկարիչներ Սուրեն Պիպոյանին, Տիգրան Թոքմաջյանին, Լևոն Կոջոյանին, Աշոտ Մելքոնյանին, Տիգրան Սիմոնյանին, Ռուբեն Ղևոնդյանին, արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Խաչիկյանին, վաստակաշատ նկարիչներ Հարություն Հովհաննիսյանին, Արտաշես Հունանյանին, Վարոս Շահմուրադյանին: Երաժշտության ասպարեզում` ժողովրդական արտիստ Էմմա Ծատուրյանին, վաստակավոր արտիստներ, պրոֆեսորներ Էդուարդ Էլբակյանին, Խորեն Մեյխանեջյանին, Ռոբերտ Բաբուրյանին, Կառլեն Թոփչյանին, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ցիցիլյա Բրուտյանին, պրոֆեսոր Յակով Զարգարյանին և այլոց: Անուններ, որոնք պատիվ կբերեն ցանկացած ուսումնական հաստատության:

Նախկինում ֆակուլտետը ղեկավարել են Կ. Միրզախանյանը, Յ. Զարգարյանը, Վ. Խաչիկյանը, Լ. Բերբերյանը, Յ. Մանուկյանը, Գ. Խուդոյանը, Յ. Յուզբաշյանը, Ա. Շեկունցը, Լ. Ներսիսյանը, Ս. Թերզյանը‚ Ս. Էլբակյանը։ Այժմ ֆակուլտետը ղեկավարում է արվեստագիտության դոկտոր‚ պրոֆեսոր Արա Հակոբյանը։

Գեղարվեստական կրթության ֆակուլտետը բազմաֆունկցիոնալ ուսումնագիտական կառույց է, որն ապահովում է ուսումնական, գիտական և ստեղծագործական գործընթաց: Ասպիրանտական կրթությունն իրականացնում են մասնագիտական ամբիոնները:

Ֆակուլտետում մշտապես գործել և գործում են տարբեր գեղարվեստական երգչախմբեր, ջութակահարների անսամբլ‚ նկարչական ստուդիա։

Այսօր Գեղարվեստական կրթության ֆակուլտետում աշխատում է գիտությունների 5 դոկտոր-պրոֆեսոր, 6 պրոֆեսոր, 2 գիտությունների թեկնածու պրոֆեսոր‚ 15 գիտության թեկնածու-դոցենտ, 2 գիտությունների թեկնածու‚ 2 գիտությունների թեկնածու ասիստենտ‚ 10 դոցենտ‚ 10 ասիստենտ‚ 21 դասախոս‚ ուսումնաօժանդակ անձնակազմ։

Այս ամենի ներքո ֆակուլտետն իր գործունեության ընթացքում կրթել և մասնագիտացրել է հազարավոր շրջանավարտների, որոնցից զգալի մասը դարձան իրենց գործի նվիրյալ մանկավարժ-արվեստագետներ: Շրջանավարտներն աշխատում են դպրոցներում, բուհերում, մշակութային և գիտահետազոտական հաստատություններում, իսկ նրանցից շատերը հանրապետությունում ճանաչված արվեստագետներ են: Այսօր էլ ֆակուլտետը շարունակում է իր մեծերի գործունեությունը: Ֆակուլտետում գործում է երեք ցուցասրահ-լսարան‚ որոնցում տեղ են գտել հիմնադիր դասախոսների‚ ժամանակի ընթցաքում դասավանդած և դասավանդող դասախոսների աշխատանքները‚ ֆակուլտետի կողքին կանգնած ընկերների ստեղծագործությունները։

Ֆակուլտետում ավանդույթ են դարձել ուսանողական‚ դասախոսական և այլ ցուցադրություններ, նաև ուսանողական կոնֆերանսները‚ հրատարակվում են ժողովածուներ։

Կանոնադրություն

Աշխատակազմ

Կերպարվեստի ամբիոն

Կերպարվեստի ամբիոնը ստեղծվել է 2012 թվականին՝ Գունանկարի և Գծանկարի ամբիոնների միավորումից: Վերոնշյալ ամբիոնները ստեղծվել էին Նկարչության ամբիոնի հիման վրա, որը հիմնադրվել է 1961թվականին:

Մինչև 1966 թվականը Նկարչության ամբիոնը ղեկավարել է արվեստի վաստակավոր գործիչ, դոցենտ Կարո Մինասյանը:

Տարբեր տարիներին ամբիոնը ղեկավարել են Մ.Փանոսյանը (1966-1967թթ.), Էդվարդ Իսաբեկյանը, ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հովհաննես Զարդարյանը (1967-1968թթ.): 1968 թվականին առանձնացան գունանկարի և գծանկարի ամբիոնները:

1968-1988 թվականներին գունանկարի ամբիոնը ղեկավարել է ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հովհաննես Զարդարյանը, այնուհետև ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Սուրեն Սաֆարյանը: 1988- 2012թթ. գունանկարի ամբիոնի վարիչն է դոկտոր, պրոֆեսոր ՌԴ ԿԱ ակադեմիկոս Լեմս Ներսիսյանը: 1968 թվականից գծանկարի ամբիոնի վարիչ էր ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Ղուկաս Չուբարյանը:

Հետագայում այդ պաշտոնը ստանձնեցին վաստակավոր նկարիչ Զախար Խաչատրյանը, դոցենտ Հովհաննես Մուրադյանը, պրոֆեսոր Ստեփան Գրիգորյանը, մ.գ.թ. դոցենտ Արտաշես Քեշիշյանը: 2012 թվականին գծանկարի ամբիոնին միացավ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի գծագրության և համակարգչային գրաֆիկայի ամբիոնը: Նույն թվին միավորվեցին գունանկարի և գծանկարի ամբիոնները: Նորաստեղծ ամբիոնը վերանվանվեց Կերպարվեստի ամբիոն, որի վարիչի պաշտոնակատար նշանակվեց Լեմս Ներսիսյանը:

2013-2014 թվականին ամբիոնի վարիչի պաշտոնակատար նշանակվեց Սարգիս Թերզյանը:

2014 թվականից կերպարվեստի ամբիոնի վարիչ նշանակվեց ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Ֆարաոն Միխաիլի Միրզոյանը: Կերպարվեստի ամբիոնը ֆակուլտետի հիմնական և կարևոր ամբիոններից է, որտեղ ուսանողը ձեռք է բերում պրոֆեսիոնալ նկարչության հիմքերը` գեղանկար, գծանկար, քանդակագործություն, գրքի գեղարվեստական ձևավորում, համակարգչային գրաֆիկա, նաև մանկավարժական և մեթոդական հմտություններ կերպարվեստի ոլորտում:

Ամբիոնի նպատակն է ուսանողին տալ համապատասխան գրագիտություն, պատրաստել բարձր մակարդակի նկարիչ-մանկավարժներ:

Ամբիոնում դասավանդում են փորձառու դասախոսներ` ժողովրդական նկարիչներ, արվեստի վաստակավոր գործիչներ:

Էլ. փոստ՝ finearts22@aspu.am

Հեռ.` 55 60 30(ներքին՝ 134)

Արա Հրավարդի Հակոբյան

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան, Կերպարվեստի ամբիոնի վարիչի պ/կ,  արվ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Արթուր Երջանիկի Մարտիրոսյան

Մանկ. գիտ. թեկ., պրոֆեսոր

Կարեն Գուրգենի Աղամյան

ՀՀ վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

Լեմս Սուրենի Ներսիսյան

Մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Անուշ Կարապետի Եղիազարյան

Մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Արտաշես Պողոսի Քեշիշյան

Մանկ. գիտ. թեկ., պրոֆեսոր

Գայանե Լիպարիտի Եղիազարյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Տիգրան Էդուարդի Դավթյան

Ասիստենտ

 

Լիլիթ Ռաֆայելի Մելիքյան

Արվեստ․գիտ․ թեկնածու, ասիստենտ

Հռիփսիմե Կարապետի Մարոնյան

Դասախոս

Տարոն Արմենակի Ալեքսանյան

Դասախոս

Նաիրա Յուրիկի Մխիթարյան

Դասախոս

Մելքոն Գրիշայի Ավետիսյան

Դասախոս

 

Կամո Վաշայի Խաչատրյան

Դասախոս

Աննա Դավիդի Դավթյան

Դասախոս

Ֆաենբերգ Հրաչի Սարգսյան

Պրոֆեսոր

Սևադա Մուշեղի Սարգսյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Սամվել Մանուկի Կարապետյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Միսակ Վարդգեսի Մելքոնյան

Դոցենտ

Գևորգ Ստեփանի Գրիգորյան

Ասիստենտ

Վահրամ Սպարտակի Հակոբյան

Ասիստենտ

Աղվան Զալիբեկի Մխիթարյան

Դոցենտ

Հայկուհի Սերգեյի Մուկոյան

Մանկ. գիտ. թեկ.,դոցնետ

Վահագն Հակոբի Ջիվանյան

Դասախոս

Սրապիոն Հենրիկի Դանիելյան

Դասախոս

Վանանդ Հովհաննես-Շիրազի Կարապետյան

Դասախոս

Լիանա Հրաչիկի Այվազյան

Ասիստենտ

Սոնա Կիրիլի Սագրադովա

Դասախոս

Էդուարդ Լևոնի Մուրադյան

Դասախոս 

Արամ Վրեժի Նիկոլյան

Դասախոս

Անի Աբրահամի Հովհաննիսյան

Դասախոս, մասնագետ

Երիցյան Կարեն Հոմերոսի

Ուսումնական վարպետ 

Արմեն Լյովայի Առաքելյան

Ուսումնական վարպետ

Երաժշտության մանկավարժության ամբիոն

Տարիներ շարունակ կառուցվածքային փոփոխությունների հետևանքով Երաժշտության տեսության և դասավանդման մեթոդիկայի, Նվագարանների, Խմբավարության և ձայնադրման ամբիոնները առանձնացել և միավորվել են, կրելով տարբեր անվանումներ:

2015 թվականին ամբիոնը վերանվանվել է Երաժշտության մանկավարժության ամբիոն:

Տարբեր տարիներին ամբիոնների վարիչներ են եղել երաժշտագետներ և կատարողներ Ցիցիլյա Բրուտյանը, Էմմա Ծատուրյանը, Յակով Զարգարյանը, Էդուարդ Էլբակյանը, Խորեն Մեյխանեջյանը, Մանուկ Մանուկյանը, Հենրիկ Սիմոնյանը, Ելենա Վարդանյանը, Սեդա Մանգասարյանը, Կարլեն Թոփչյանը, Լորետա Աղասարյանը, Արկադի Շեկունցը, Յուրի Յուզբաշյանը, Սարգիս Էլբակյանը, Վյաչեսլավ Եդիգարյանը, Արտաշես Բաբուրյանը, Աննա Հարությունյանը, Մարգարիտա Բաղդասարյանը և այլոք:

Ամբիոնի պատմության ընթացքում ստեղծվել են երգչախմբեր, որոնք տարբեր տարիներին ղեկավարել են դոցենտ Վ.Չաքմիշյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Է.Ծատուրյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Է.Էլբակյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Խ.Մեյխանեջյանը, Մ.Մեսրոպյանը, դոցենտ Ա.Բաբուրյանը:

ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Է.Էլբակյանի ղեկավարությամբ երկսեռ երգչախումբը հանրապետական երգչախմբերի մրցույթին արժանացել է ոսկե մեդալի, իսկ դոցենտ Ա. Բաբուրյանի ղեկավարությամբ գործող «Ամադեուս-98» հանրապետական մրցույթի դափնեկիր «Ավե Մարիա» իգական կամերային երգչախումբը ակտիվորեն մասնակցում է հանրապետության երաժշտական կյանքին. բացի Երևանից, երգչախումբը համերգներ է ունեցել նաև Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Արտաշատում, Աշտարակում, Արարատում և այլուր: Ամբիոնի կազմում գործում է ջութակահարների անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարն է դոցենտ Յուրի Ավետիսյանը. անսամբլն ակտիվ մասնակցություն է ունենում համալսարանի երաժշտական կյանքին:

Ամբիոնում տարվում են ուսումնամեթոդական, գիտական, դաստիարակչական լայն աշխատանքներ, իրականացվում է ասպիրանտական կրթություն, հրատարակվում են մենագրություններ, մեթոդական և ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ:

Դասախոսներն ու ուսանողները ինչպես համալսարանում, այնպես էլ միջբուհական տարբեր գիտաժողովներում հանդես են գալիս գիտական զեկուցումներով:

Ամբիոնի դասախոսներն ու ուսանողները իրենց կատարողական ելույթներով ակտիվորեն մասնակցում են համալսարանի մշակութային կյանքին

Ամբիոնում աշխատում է 1 դոկտոր պրոֆեսոր, 3 պրոֆեսոր, 6 թեկնածու դոցենտ, 7 դոցենտ, 5 ասիստենտ, 9 դասախոս:

էլ. փոստ` mus-art33@aspu.am

Հեռ.` 55 60 30 (ներքին՝ 164)

Աննա Պետրոսի Հարությունյան

Երաժշտության մանկավարժության ամբիոնի վարիչ, արվ. գիտ. թեկ., դոցենտ

Յուրի Վաղարշակի Յուզբաշյան

Մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Տիգրան Գարիկի Ալավերդյան

Պրոֆեսոր

Վյաչեսլավ Արշավիրի Եդիգարյան

Արվ. գիտ. թեկ., դոցենտ

Գոհար Բեժանի Մելիքսեթյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Արտաշես Ռոբերտի Բաբուրյան

Դոցենտ

Նունե Էդիկի Բադալյան

Պրոֆեսոր

Շաքե Սուրենի Թադևոսյան

Դոցենտ

Անահիտ Սաշայի Գասպարյան

Դոցնետ

Ռիմմա Սերգեյի Հակոբովա

Դոցենտ

Լիլիկ Գուրգենի Խաչատրյան

Դոցենտ

Մարգարիտա Էդուարդի Բաղդասարյան

Դոցենտ

Անահիտ Մարատի Գևորգյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Աննա Ժորիկի Ադամյան

Արվ. գիտ. թեկ., դոցենտ

Շուշանիկ Ռուդոլֆի Մաթևոսյան

Ասիստենտ

Ֆլորա Յուրիի Ավետիսյան

Ասիստենտ

Նաիրա Արթուրի Մարգարյան

Ասիստենտ

Մարիա Արամի Սիմոնյան

Ասիստենտ

Ելենա Թելմանի Դադոյան

Ասիստենտ

Արաքսյա Արտավազդի Խաչատրյան

Դասախոս

Արմինե Օնիկի Օջախյան

Ասիստենտ

Մարիաննա Ռոլանդի Ավետիսյան

Դասախոս

Զարուհի Խաչիկի Սայադյան

Դասախոս

Քրիստինե Սերգեյի Խաչիկյան

Ասիստենտ

Արմեն Մկրտիչի Մկրտչյան

Դասախոս

Լալա Մանուկի Սիմոնյան

Մասնագետ

Արուսյակ Համազասպի Կոստանյան

Դոցենտ

Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոն

Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնը կազմավորվել է 1968 թվականին: Ամբիոնը ժամանակ առ ժամանակ վերանվանվել է՝ ‹‹Նկարչության դասավանդման մեթոդիկայի և գրաֆիկայի›› /1968-1988/, ապա ‹‹Կերպարվեստի դասավանդման մեթոդիկայի և դեկորատիվ կիրառական արվեստներ››-ի /1988-2007/, իսկ 2007թ.-ից առ այսօր՝ ‹‹Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության››: Ամբիոնը ղեկավարել են հանրապետության ճանաչված մասնագետներ /արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վահրամ Խաչիկյան /1968-1984/, դոցենտ Հարություն Հովհաննիսյանը /1984-1988/, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը /1988-2000, 2007-2008/, պրոֆեսոր Սարգիս Թերզյանը /2000-2007/:

Ամբիոնը սպասարկում է Արվեստի պատմություն, տեսություն և կառավարում և Մշակութաբանություն բաժինները, որոնց ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա բակալավրում ու մագիստրատուրայում:

Արվեստի պատմություն, տեսություն և կառավարում բաժինը պատրաստում է արվեստաբաններ և արվեստի կառավարման /Art management/ մասնագետներ:

Ուսման ընթացքում ծանոթանում են հայ և համաշխարհային կերպարվեստի, ճարտարապետության, երաժշտության պատմություններին, արվեստի կառավարման, նաև հումանիտար բլոկի դասընթացներին:

Շրջանավարտները կարող են աշխատել հանրապետության պատկերասրահներում, թանգարաններում, մասնագիտական կրթական հաստատություններում, մշակութային օջախներում որպես արվեստաբաններ և արվեստի կառավարման մասնագետներ /PR manager/:

Մշակութաբանություն բաժինը պատրաստում է մշակութաբաններ: Ուսման ընթացքում ուսանողները ծանոթանում են հայ և համաշխարհային մշակույթի, կերպարվեստի, ճարտարապետության, երաժշտության, թատրոնի, կինոյի պատմություններին, նաև հումանիտար բլոկի դասընթացներին: Ուսանողները մասնակցում են մանկավարժական և թանգարանային պրակտիկաների, կազմակերպում մշակութային միջոցառումներ:

Շրջանավարտները կարող են աշխատել մշակութային կառույցներում:

էլ. փոստ` arthistcult20@aspu.am

Հեռ.` 55 60 30(ներքին՝ 133)

Նորություններ