ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 Մանկավարժության և հոգերանության հիմնախնդիրներ»

Միջբուհական կոնսորցիումի «Մանկավարժության և հոգերանության հիմնախնդիրներ» գիտական պարբերականը միտված է նպաստելու Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն մանկավարժական կրթական համակարգի բարելավմանը և առաջընթացին։Պարբերականում զետեղված են գիտատեսական և գիտամեթոդական հոդվածներ, որոնք կնպաստեն մանկավարժության և հոգեբանության ոլորտներում առկա խնդիրների լուծմանը, կրթության կառավարման հիմնախնդիրների բացահայտմանը, համաշխարհային փորձի ուսումնասիրմանը, միջազգային կրթական գործընթացների առաջադրած դրույթների համակարգված և միասնական ներդրմանը։

Գիտական պարբերականը նախատեսված է մանկավարժների, հոգեբանների, բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների և մանկավարժահոգեբանական գիտությունների զարգացմամբ հետաքրքրվող անձանց համար:

Դիտել ամսագիրը  Ընթացիկ համար

__________________________________________________________________________________________________________________________________________

 «Հատուկ կրթության հայկական ամսագիր»

«Հատուկ կրթության հայկական ամսագիր»-ը գրախոսվող անգլալեզու պարբերական է, որի նպատակն է ընդլայնել հետազոտությունները հատուկ և ներառական կրթության և վերականգնողական օգնության տարբեր ոլորտներում։

Պարբերականի նպատակն է հատուկ կրթությանը առնչվող գրականությունը առավել ընթեռնելի և արժեքավոր դարձնել, ինչը կնպաստի գալիք տարիներին հղման կարևոր գործիք լինելուն: Մեր նպատակը միջազգային պարբերականների հեղինակներին, ընթերցողներին և գրախոսներին քաջալերելն է դառնալու հմուտ և բարձր որակավորում ունեցող գրողներ, քննադատներ, հատուկ և ներառական կրթության միջազգային հետազոտությունների, ինչպես նաև հետազոտությունների առաջադեմ փորձերի կիրառողներ:

«Հատուկ կրթության հայկական ամսագիր»-ը հրատարակվում է տարին երկու անգամ։

Դիտել ամսագիրը   Ընթացիկ համար

__________________________________________________________________________________________________________________________________________

(ՎԻՍԴՈՄ) Իմաստություն

Գիտական ամսագիրը հիմնադրվել է 2013 թվականին՝ որպես Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառուցվածքում գործող Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի պաշտոնական հանդես:

Ինստիտուտի հիմնադիր տնօրենը և հանդեսի գլխավոր խմբագիրը լուսահոգի ակադեմիկոս Գեորգ Բրուտյանն էր,  տեղակալները՝ ՀՊՄՀ փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիսյանն ու  նույն ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը։ 

2015 թվականի վերջին՝ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի մահից հետո, Ինստիտուտը լուծարվեց, իսկ դրա գործունեության հետագա ծավալումը, այդ թվում՝ «ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ» հանդեսի հրատարակությունն ստանձնեց ՀՊՄՀ-ի Փիլիսոփայության և տրամաբանության համահամալսարանական ամբիոնը: Դա հնարավոր և իրատեսական էր, քանի որ ամբիոնի հիմնական գիտական ուղղությունները բխում էին Ինստիտուտի ռազմավարական ծրագրից։ Ինստիտուտում իրականացվող գիտական խնդիրների, ոլորտների,  ամբիոնի դասախոսների, որոնք Գեորգ Բրուտյանի տարբեր սերնդի աշակերտներն էին, անդամակցում էին Ինստիտուտին, ներառված էին  գիտակազմակերպչական գործունեության մեջ և անդամակցում էին «ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ» հանդեսի խմբագրակազմին:

2015 թվականից հանդեսի գլխավոր խմբագիրը ՀՊՄՀ-ի Փիլիսոփայության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Հասմիկ Հովհաննիսյանն է։

«ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ» հանդեսը հրատարակում է տարեկան չորս համար։ Նպատակն է լինել գիտական արժեքավոր գաղափարների ու հետազոտությունների արդյունքների հրապարակման հարթակ, դրանց շուրջ կազմակերպել քննարկումներ ու բանավեճեր, ինչպես նաև՝ գիտական հանրությանը ներկայացնել երիտասարդ, խոստումնալից հետազոտողներին ու նրանց ուսումնասիրությունները։

2021 թվականից սկսած հրատարակվում են նաև ամսագրի հատուկ համարներ, որոնց թեմանները բխում են ամսագրի հիմնական բաժինների թեմատիկայից։

Դիտել ամսագիրը    Ընթացիկ համար

 __________________________________________________________________________________________________________________________________________

  Գիտական տեղեկագիր

«Գիտական տեղեկագիր» պարբերականի հրատարակիչը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է։ Ամսագրի լույս է տեսնում տարեկան երկու անգամ, 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Այն նպատակ ունի ՀՀ-ի համապատասխան ոլորտներում գիտական ձեռքբերումներն ավելի հասկանալի և հետևողական դարձնել՝ դրանով իսկ նպաստելով մասնագիտական շրջանակների և շահագրգիռ խմբերի հետագա ինտեգրմանը:

Ոլորտում առկա իրականությունը ենթադրում է որոշակի արմատական փոփոխություններ ուսուցիչների, դասախոսների և մեթոդիստների շրջանում՝ ի թիվս այլ ձգտումների՝ աստիճանաբար ամրապնդելով գիտական գիտելիքների փոխանցման ավանդական առաքելությունը գիտական նոր պատկերացումներով՝ ի նպաստ «գիտություն-կրթություն-պրակտիկա» կապերի զարգացման՝ ավելի շատ տարրերով: Հետևաբար, համապատասխան ոլորտներում «Գիտական տեղեկագիր» պարբերականը նորարարական մտածողությունը վերածում է հրատապ անհրաժեշտության:

«Գիտական տեղեկագիր» ամսագիրը կոչված է նպաստելու կրթական համակարգի բարելավման և առաջընթացի համար ձեռք բերված և ներդրված ժամանակակից գիտատեսական և գիտամեթոդական գիտելիքների և փորձի տարածմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

 Դիտել ամսագիրը    Ընթացիկ համար

 __________________________________________________________________________________________________________________________________________

  Հայագիտական հանդես

«Հայագիտական հանդեսը» հիմնադրվել 2003 թվականին, իսկ 2004 թվականից ընդգրկվել ԲՈԿ-ի կողմից ընդունելի  պարբերականների ցանկում։Մինչև այժմ տպագրվել է շուրջ 57 համար՝ մոտ 1000 հոդված՝ եռալեզու ամփոփումներով։Ամսագրի համարներում հոդվածներ են տպագրել ՀՀ տարբեր բուհերի, ԳԱԱ տարբեր ինստիտուտների, Արցախի, արտերկրի տասնյակ ճանաչված հայագետներ, ասպիրանտներ, հայցորդներ, մագիստրոսներ, որոնցից շատերը հաջողությամբ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություններ։

Ամսագիրն ունի պատկառելի խմբագրական խորհուրդ, որի կազմում են նաև արտերկրի ճանաչված հայագետներ։ 

Դիտել ամսագիրը    Ընթացիկ համար

 

_________________________________________________________________________________________________________________________________________

Մաթեմատիկան դպրոցում

«Մաթեմատիկան դպրոցում» գիտամեթոդական պարբերականը հրատարկվել է 1998 թվականից․ եղել ՀՀ ԿԳ նախարարության ուսուցչությանն ուղղված ամսագրերից մեկը։

Մինչև 2018-թվականը՝ լույս է տեսել պարբերականի 113 համար։ Այն հրատարակվել է երկու հազարից ավելի տպաքանակով և մեկական օրինակով անվճար հատկացվել ՀՀ և Արցախի դպրոցներին։

Մինչև 2020 թվականն ընդգրկված է եղել ԲՈԿ-ի ընդունելի պարբերականների ցանկում։ 2018-2021 թվականները, չֆինանսավորվելու պատճառով, ԿԳ նախարարության ուսուցչական մյուս ամսագրերի հետ չի հրատարակվել։ Պարբերականը վերահաստատվել է ՀՊՄՀ գիտական խորհրդի՝ 2022 թվականի ապրիլի 29-ի N5-Լ որոշմամբ:

Դիտել ամսագիրը  Ընթացիկ համար

 
 
_________________________________________________________________________________________________________________________________________ 
«Ռուսաց լեզուն Հայաստանում» գիտամեթոդական պարբերականը հաստատվել է գիտական խորհրդի 2022 թվականի փետրվարի   25-ի  N2-Լ  որոշմամբ։ Պարբերականը գտնվում է ստեղծման փուլում։

 

 

Նորություններ