ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժական համալսարանի գիտահետազոտական կենտրոնը հիմնադրվել է 2007 թվականի փետրվար ամսին: 2008 թվականից այն ներառված է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում և զարգացում ծրագրի ցանկում:

Տարբեր տարիներին Գիտահետազոտական կենտրոնը ղեկավարել են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Վաղարշակի Քոսյանը, այնուհետև մանկավարժական գիտությունների թեկնածու Արթուր Արմենի Թադևոսյանը:

Կենտրոնի ներկայիս ղեկավարն է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Երեմի Վարդանյանը:

Կենտրոնի նպատակն է՝

  • զարգացնել համալսարանի գիտահետազոտական գործունեությունը,
  • ձևավորել մրցունակ գիտական և նորարական ներուժ,
  • աստիճանաբար անցում կատարել հետազոտական համալսարանի կարգավիճակին:

Կենտրոնի խնդիրներն են՝

  • նպաստել Համալսարանում գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը,
  • նպաստել գիտահրատարակչական գործունեության արդյունավետության բարձրացմանը,
  • նպաստել գիտական կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը,
  • աջակցել մտավոր գործունեության արդյունքների փոխանցմանը և առաջանցիկ կրթափորձի տարածմանը,
  • նպաստել միջազգային չափանիշներին համապատասխան գիտության զարգացմանը:

Կանոնադրություն

  

Նորություններ