ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական խորհուրդը համալսարանի ռեկտորի նախագահությամբ գործող մարմին է, որը լուծում է բուհի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը:
 
Գիտական խորհրդի որոշումները պարտադիր են համալսարանի բոլոր ստորաբաժանումների, պաշտոնատար անձանց, աշխատողների և սովորողների համար:  Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը հինգ տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: 
 
Գիտական խորհուրդը հաստատում է իր կանոնակարգը: Գիտական խորհրդի աշխատանքները կազմակերպվում են տարեկան աշխատանքային պլանով, որը քննարկում և հաստատում է գիտական խորհուրդը: 
 
Գիտական խորհուրդը քննարկում է համալսարանի ուսումնական մասնագիտությունների անվանացուցակները, հաստատում է ուսումնական պլաններն ըստ մասնագիտությունների, որոնք ներկայացվում են նախարարություն, քննարկում է համալսարանի գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող գիտահետազոտական և ուսումնական աշխատանքների արդյունքների մասին, հաստատում է համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաստիքացուցակը, կազմակերպում է թափուր տեղերի համար թեկնածուների մրցութային ընտրությունները, շնորհում է դոցենտի և պրոֆեսորի գիտական կոչումներ, համալսարանի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրում է համալսարանի մեդալով, պատվոգրով, հանրապետական և միջազգային պարգևների և կոչումների համար ներկայացնում թեկնածուներ, հաստատում է ընտրության կանոնակարգեր, քննարկում է համալսարանի միջազգային համագործակցության ծրագրերը և համալսարանի կողմից կնքվող միջազգային պայմանագրերի նախագծերը, հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնակարգերը և այլն: 
 
Գիտական խորհրդին կից գիտական խորհդի որոշմամբ, շրջափոխման սկզբունքով և 3-5 տարի ժամկետով ստեղծվում են համապատասխան մշտական հանձնաժողովներ. 
 
Գիտական և ուսումնամեթոդական հարցերի հանձնաժողով, Բնագիտամաթեմատիկական մասնագիտությունների գծով մրցութային հանձնաժողով, Հումանիտար մասնագիտությունների գծով մրցութային հանձնաժողով, Մշակութային մասնագիտությունների գծով մրցութային հանձնաժողով: 
 
Գիտական խորհուրդը` իր իրավասության սահմաններում ընդգրկված առանձին հարցերի լուծման համար, կարող է ստեղծել ժամանակավոր հանձնաժողովներ:
 
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի կանոնակարգ

Նորություններ