Հայկական պետական մանկավարժական համալսարանում գիտահետազոտական աշխատանքներից բացի, կազմակերպվում են նաև ներբուհական, հանրապետական և միջազգային գիտական միջոցառումներ՝ գիտաժողովներ, կոնֆերանսներ, սիմպոզիումներ և սեմինարներ:
Համալսարանը, հաշվի առնելով միջազգային փորձը, մշակել է միջազգային գիտաժողովներն արդյունավետ անցկացնելու ձևաչափ:
Վերջին տարիներին այս գործընթացին մեծապես աջակցում է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն՝ յուրաքանչյուր տարի ֆինանսական աջակցություն ցուցաբերելով Համալսարանի ներկայացրած հայտերին:
Գիտական միջոցառումների թեմաներն արդիական այն հիմնախնդիրներն են, որոնք ներկայումս առկա են կրթության, դաստիարակության և կոնկրետ գիտությունների ոլորտներում:
Միջազգային գիտաժողովները մեծ հնչեղություն են ստանում. դրա վկայությունը ճանաչված գիտնականների մասնակցությունն ու գիտական զեկուցումներով ներկայանալն է:
Այս գործընթացը միտված է համալսարանի միջազգայնացմանը, ինչի արդյունքում կնքվում են երկկողմ գիտական գործունեությունն ամրագրող պայմանագրեր:
Գիտաժողովի նյութերը հրատարակվում են ժողովածուներում:
2012-2015 թվականների ընթացքում Համալսարանում անցկացվել են հետևյալ միջազգային գիտաժողովները՝
- «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրները» (փիլիսոփայության և հոգեբանության տեսանկյուններ) - 2012թ.
- «Շախմատը դպրոցներում» - 2014թ.
- «Էրգոթերապիա մասնագիտության զարգացումը Հայաստանում և Վրաստանում.10 տարի անց» խորագրով էրգոթերապիայի 2-րդ համակովկասյան եռօրյա աշխատաժողով-2014թ.
- «Կրթություն հանուն կայուն զարգացման» Մակ-ի 10-ամյակ` եզրափակիչ փուլ - 2014թ
- «Բազմալեզվությունը ինստիտուցիոնալ համատեքստում.գերմաներենը՝ որպես երկրորդ օտար լեզու» -2015թ.
- «Ներառական կրթության ժամանակակից հիմնախնդիրներն ու մարտահրավերները» -2015թ.
- «Կրթության որակի չափման, գնահատման հիմնախնդիրները» -2015թ:
2016թ. գիտաժողովներ
2017թ.գիտաժողովներ
- «Դաստիարակությունը որպես անձի ձևավորման տարր», միջազգային վեբինար, ապրիլի 14
- «Օտար լեզուների ուսուցումը ինստիտուցիոնալ բազմալեզվության պայմաններում», միջազգային ուսանողական գիտաժողով, ապրիլի 18-19
- «Մաթեմատիկական կրթություն» 5-րդ միջազգային գիտաժողով, 12-14 հոկտեմբերի
- «Մեծահասակների անընդհատ կրթությունը՝ որպես ժամանակակից հասարակության բնորոշ առանձնահատկություն» միջազգային II համաժողով- հոկտեմբերի 24-25
- «Երիտասարդ գիտնականները՝ տարածաշրջանի տնտեսությունում» միջազգային գիտագործնական մրցույթ-գիտաժողով, դեկտեմբերի 15
2018թ. կազմակերպված միջազգային գիտաժողովներ
- 2018թ. կազմակերպված միջազգային գիտաժողովներ՝
-
«Ճանապարհ դեպի ներառականություն» միջազգային գիտաժողով
-
«Միջազգային գիտական սոցիոլոգիական ընթերցումներ»
-
«Էրգոթերապիայի ստեղծարարական մոտեցումները կրթական և վերականգնողական ոլորտներում» 4-րդ համակովկասյան միջազգային գիտաժողով
-
«Մաթեմատիկական կրթություն» միջազգային 6-րդ գիտաժողով
-
«Գլոբալ մարտահրավերները և տարածաշրջանային զարգացումը սոցիոլոգիական չափումների հայելում» միջազգային գիտագործնական օնլայն ձևաչափով գիտաժողով
-
«Եվրասիական համագործակցության երկրների մտավորականության դերը ինտեգրացիոն գործընթացներում» միջազգային գիտական կլոր սեղան
-
«Ազգ, պետություն, հայրենիք. պետականության գաղափարը» միջազգային գիտաժողով
-
«ՀՀ կենսաբազմազանության և ագրոկենսաբազմազանության հզորությունների գնահատումը և կենսաանվտանգության ապահովման գիտակրթական հիմունքների ներդրումը» գիտաժողով
-
«2-րդ միջազգային ուսանողական գիտաժողով»
-
Խորհրդային պետականություն. պատմություն և արդիականություն խորագրով միջազգային կլոր սեղան քննարկում:
2019թ. կազմակերպված միջազգային գիտաժողովներ
- «Հոգեբանական հիմնախնդիրներ. բնութագրերը, դասակարգման և ախտորոշման սկզբունքները»
- «Մաթեմատիկական կրթություն»
- «Կայսրությունների փլուզումը 20-րդ դարում. նոր պետություններ և նոր ինքնություններ»
- «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները»
- «Սովորողների խոսքի պրոֆիլային վերլուծություն (գերմաներենը որպես օտար լեզու)»
- «Թումանյան. Անհունի ճամփով»