Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքներն իրականացվում են 6 ուղղություններով.
- թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական հայտերին համապատասխան,
- բազային ֆինանսավորման շրջանակներում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական հայտերին համապատասխան,
- ամբիոնային գիտական հետազոտությունների շրջանակներում, դասախոսների տարեկան անհատական պլաններում նշված թեմաներին համապատասխան,
- «Ազգային դպրոցական դասագիրք» ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Համաշխարհային բանկի կողմից հաստատված մրցույթային ծրագրի շրջանակներում,
- այլ գրանտային ծրագրերի շրջանակներում, նախասիրությունների շրջանակներում:
Համալսարանի ամբիոններում և գիտական ենթակառուցվածքներում՝ գիտահետազոտական կենտրոնում, գիտական լաբորատորիաներում, ամբիոններում գիտաշխատողների և դասախոսների կողմից իրականացվում են ծավալուն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքներ: Համալսարանում իրականացվում են հիմնարար, տեսական, կիրառական, փորձարարական գիտական և գիտամեթոդական հետազոտություններ`հայագիտության, ընդհանուր, կիրառական և զինվորական հոգեբանության, ընդհանուր, նախադպրոցական, տարրական և հատուկ մանկավարժության, դպրոցական առարկաների դասավանդման մեթոդիկաների, մշակութաբանության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, բնագիտության, ինչպես նաև այլ` հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառներում:
Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմում առկա են հիմնարար հետազոտություններ իրականացնող բավարար թվով մասնագետներ, ովքեր կատարում են գիտության և տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող տեսական և կիրառական բնույթի հետազոտություններ:
Համալսարանում մեծ ուշադրություն է դարձվում ուսուցման գիտականության վրա. տարիների ընթացքում գիտամանկավարժական կադրերը համալրվել են ՀՀ ԳԱԱ անդամներով և թղթակից անդամներով, առաջատար և ճանաչված գիտնականներով: ՀՊՄՀ-ում գործում են հոգեբանության 064, փիլիսոփայության 062 և մանկավարժության 020 մասնագիտական խորհուրդները, որոնք գիտական կադրեր են թողարկում ինչպես մեր բուհի, այնպես էլ հանրապետության և բուհական համակարգի համար:
Պաշտոնական պայմանագրերի հիման վրա հաստատվել են սերտ և գործնական հարաբերություններ ՀՊՄՀ-ի և ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, այլ գերատեսչական կազմակերպությունների միջև (Մոլեկուլյար կենսաբանության, Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտներ, Էրեբունի թանգարան-ինստիտուտ և այլն): Նմանատիպ գործընթացների շրջանակը ապագայում նախատեսվում է ընդլայնել: Համալսարանի մի շարք դասախոսներ զեկուցումներ են կարդացել հանրապետական և միջազգային գիտաժողովներում: Նման համագործակցությունը առաջատար միջազգային գիտական կենտրոնների հետ անհերքելիորեն վկայում է համալսարանի գիտական գործունեության միջազգայնացման արդյունավետ գործընթացի մասին:
ՀՊՄՀ-ում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքները մասնագիտական լայն հասարակությանն են ներկայացվում գիտական ժողովածուների, պարբերականների, գրքերի և տեղեկատվության տարածման այլ միջոցներով: Կատարվող հետազոտությունների արդյունքները վավերացվում են համապատասխան զեկույցներում և հրապարակումներում:
Միջազգային գրախոսվող ամսագրեր
Web of Science շտեմարանի կայք էջի հասցեն
Scopus շտեմարանի կայք էջի հասցեն
Հայաստանի ատենախոսությունների էլեկտրոնային շտեմարան
Բիզնես, կառավարում և հաշվապահություն