Սիրելի՛ ուսանողներ
Նախքան կգտնեք Ձեր երազած աշխատանքը, Դուք պետք է որոշեք, թե Ձեր կարիերայի զարգացման ո՛ր փուլում եք գտնվում: Այս գործընթացը սովորաբար անվանում են ինքնագնահատում, որը կարիերայի զարգացման գործընթացի փուլերից առաջինն է և տալիս է կարիերայի զարգացմանն ուղղված մի շարք հարցադրումների պատասխանները՝ կապված Ձեր նախասիրությունների, հմտությունների և սահմանված նպատակների հետ: Հարցերը վերաբերում են կարիերայի խորհրդատուների կողմից տրամադրվող թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվության լայն շրջանակի ուսումնասիրությանը: Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնը կարող է վստահելի խորհրդատու դառնալ Ձեր կարիերիայի աճի համար: Դուք կարող եք սովորել, թե ինչն է դարձնում Ձեզ բացառիկ՝ գնահատելով Ձեր գիտելիքները և հմտությունները: Դուք միշտ կարող եք այցելել կենտրոն (ռեկտորատի մասնաշենք, 402 սենյակ) և ստանալ խորհրդատվություն՝ միտված Ձեր կարիերայի ձևավորմանն ու զարգացմանը:

ՀԳՀ Կենտրոնի նպատակը
- Ամրապնդել և ընդլայնել գործատուների հետ Համալսարանի համագործակցությունը և աջակցել մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման գործընթացին:
- Տրամադրել Համալսարանի ուսանողների և շրջանավարտների մասնագիտական առաջընթացին ուղղված խորհրդատվական ծառայություններ:
Կենտրոնի աշխատանքներն իրականացվում են երկու ուղղությամբ`
- փոխհամագործակցություն գործատուների հետ,
- խորհրդատվություն միտված ուսանողների և շրջանավարտների կարիերայի առաջխաղացմանը:
Փոխհամագործակցություն գործատուների հետ
1. Ստեղծել և ապահովել հետադարձ կապ գործատուների հետ, ուսումնասիրել և վերլուծել Համալսարանի ուսանողների և շրջանավարտների պատրաստվածության վերաբերյալ գործատուի առաջարկները հետևյալ գործառույթների միջոցով.
- Համալսարանի պոտենցիալ գործատուների հետ համագործակցային շրջանակների ընդլայնում` շարունակական պրակտիկաների գործընթացի միջոցով:Հա
- Համալսարանի ուսանողների և շրջանավարտների մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ գործատուների շրջանում հարցումների անցկացում:
- Սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում բոլոր շահակիցների (գործատուների, ուսանողների և շրջանավարտների, թողարկող ամբիոնների մասնագետների) մասնակցությամբ:
- Գործատուների, ուսանողների և շրջանավարտների վերաբերյալ տեղեկատվական շտեմարանի ստեղծում, արդյունքների վերլուծություն և կառավարում:
2. Գործատուների հետ համագործակցության արդյունքում ստացված տվյալների վերլուծությունների տրամադրում` մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման գործընթացին աջակցելու համար:
2.1. Համագործակցել Համալսարանի այլ ստորաբաժանումների հետ «Արարատ» ծրագրի աշխատանքների իրականացման համար.
- Թիրախային խմբի (ֆակուլտետային պատասխանատուներ, դասախոսներ, ուսանողներ) ձևավորում:
Համալսարանի այլ ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքների իրականացում միտված կրթական ծրագրերի բարելավմանը:
2.1 Ապահովել ֆակուլտետների հետ համատեղ աշխատանքներ:
- Ոլորտային (մանկավարժական) որակավորումների շրջանակի ձևավորման աշխատանքների աջակցման համար:
- Կրթական ծրագրերի վերջնարդյունքների վերանայման գործընթացի բարելավման համար:
Աջակցում և խորհրդատվություն միտված ուսանողների և շրջանավարտների կարիերայի առաջընթացին:
3. Աջակցել Համալսարանի ապագա մասնագետների, շրջանավարտների կարողությունների բացահայտմանը և խթանել աշխատաշուկայում նրանց հետագա մրցունակության բարձրացմանը:
- Համալսարանի ուսումնառողների կարիերայի ձևավորմանն ուղղված խորհրդատվության տրամադրում:
- Շրջանավարտներին աշխատանքի որոնման տեխնիկական միջոցների ուսուցում:
- Ուսումնառողների, շրջանավարատների տվյալների գրանցման շտեմարանի ստեղծում:
- Ռեզյումեների և ուղեկից նամակների կազմման խորհրդատվության տրամադրում:
- Գործատուների հետ հարցազրույցի նախապատրաստում:
4. Հիմնել փոխշահավետ համագործակցություն արտաքին կազմակերպությունների հետ` Կենտրոնի գործունեության շրջանակներում
- Համագործակցություն արտաքին կառույցների հետ, որոնց գործունեությունը առնչվում է զբաղվածության ապահովման գործընթացների հետ
- Թափուր աշխատատեղերի, կրթաթոշակների, դրամաշնոհրների, ուսումնական վարկերի և նամանատիպ այլ հայտարարությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և տարածում:
- Աշխատանքային տոնավաճառների, կրթական ցուցահանդեսների մասնակցում:
- Ուղղորդում ուսումնառողներին կամավորական աշխատանքների մասնակցմանը:
- Ուսանողների և շրջանավարտների համար դասընթացների կազմակերպում: