Հաշվապահությունը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներից է, որը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով (Հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենք, հաշվապահական հաշվառմանը վերաբերվող այլ օրենքներ, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ և հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական այլ ակտեր) իրականացնում է Համալսարանի հաշվապահական հաշվառումը:
Հաշվապահության խնդիրներն են՝
- տնտեսական գործառնությունների և Համալսարանի գործունեության արդյունքների վերաբերյալ ամբողջական և արժանահավատ տեղեկատվության ձևավորում,
- գույքի առկայության և շարժի, նյութական, աշխատանքային և ֆինանսական միջոցների (ռեսուրսների) օգտագօրծման նկատմամբ վերահսկողության ապահովում,
- ֆինանսական գործունեության բացասական երևույթների մասին ժամանակին զգուշացում, ներտնտեսական ռեսուրսների բացահայտում և հավաքագրում: