ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հատուկ բաժինը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ստորաբաժանումներից է, որն իր գործունեության ընթացքում հաշվետու է համալսարանի ռեկտորին:

Բաժնի լիազորություններն ու գործառույթները կարգավորվում են ՀՀ կառավարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավական  ակտերով և համալսարանի կանոնադրությամբ:

Հատուկ բաժնի աշխատանքների ընթացքում հիմք են ընդունվում լիազոր մարմնի կողմից հաստատված տիպային փաստաթղթերը: Բաժնի գործունեությունը ներառում է նաև համալսարանի դասախոսների, վարչա-տնտեսական, վարչա-կառավարչական ապարատի աշխատակիցների, ասպիրանտների, ուսանողների, զինակոչիկ և զինապարտների ամրագրումը՝  համալսարանի ներքին իրավական ակտերի հիման վրա:

Հատուկ բաժինն ուսանողներին տրամադրում է տեղեկանք (ձև 26), որը զինկոմիսարիատ ներկայացվում է տարեկետում ստանալու նպատակով: 

Կանոնադրություն

Նորություններ