Կրթության իրականացման ձևեր
Բակալավրիատ
Մագիստրատուրա
|
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թվականին համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի նախաձեռնությամբ: Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում այն հատուկ մանկավարժներ, լոգոպեդներ, արտ-թերապևտներ, էրգոթերապիստներ, հատուկ հոգեբաններ պատրաստող միակ կրթօջախն է:
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի առաքելությունն է.
- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հետ աշխատող որակյալ կադրերի պատրաստումը,
- հաշմանդամություն ունեցող ուսանողների ու աշխատակիցների համար մատչելի միջավայրի ապահովումը և նրանց աջակցության ցուցաբերումը:
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի տեսլականն է ուսանողների` գործնական աշխատանքի հմտությունների, հետազոտություններ կատարելու ունակության զարգացումը, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ կապի ընդլայնումը:
Մեր շրջանավարտներն աշխատում են ներառական ու հատուկ դպրոցներում, մանկապարտեզներում, պոլիկլինիկաներում, հիվանդանոցների նյարդաբանական բաժանմունքներում, հասարակական կազմակերպություններում, հոգեբանական ծառայություններ մատուցող կենտրոններում, բժշկա-հոգեբանամանկավարժական գնահատման կենտրոններում:
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում կրթությունն իրականացվում է եվրոպական չափանիշներին համապատասխան ուսումնական պլաններով ու ծրագրերով, նորագույն մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառմամբ:
Ֆակուլտետի դասախոսների մեծ մասը ծավալում է նաև պրակտիկ գործունեություն հանրապետության կրթական և բժշկական հաստատություններում, ակտիվորեն մասնակցում է միջազգային գիտաժողովների, աշխատաժողովների, դասընթացների, տպագրում են հոդվածներ միջազգային ցիտվող պարբերականներում և հայաստանյան գիտամեթոդական ժողովածուներում: Այստեղ պարբերաբար անցկացվում են աշխատաժողովներ, վեբինարներ, սեմինարներ, բաց դասեր, վարպետության դասեր, on-line դասախոսություններ և այլ միջոցառումներ:
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում ուսանողական առօրյան ակտիվ, աշխույժ և ուրախ է. ինտելեկտուալ, մարզական ու ժամանցային միջոցառումներ, ֆլեշ մոբեր, կամավորական աշխատանք համապատասխան հաստատություններում, ամառային դպրոցներ, ուսանողների փոխանակման միջազգային ծրագրեր, մասնակցություն ուսանողական միջազգային օլիմպիադաների:
Ֆակուլտետում գործում է ուսուցման եռաստիճան համակարգ` բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա: Իրականացվում է ինչպես առկա, այնպես էլ հեռակա կրթություն:
Ֆակուլտետի ընդունելության քննությունները երկուսն են` հայոց լեզու, կենսաբանություն:
Ֆակուլտետն իրականացնում է ուսումնական, գիտամեթոդական և հետազոտական աշխատանքներ: Այն տարեկան մեկ անգամ տպագրում է «Հատուկ կրթության հիմնախնդիրներ» գիտամեթոդական ժողովածուն/ http://specedu.am/ /, որն ընգրկված է ՀՀ ԲՈՀ-ի կողմից ընդունելի գիտական հրատարակությունների ցանկում:
2016-2018 թվականներին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Միննեսոտայի համալսարանի միջև համագործակցության արդյունքում ստեղծվեցին թվով 3 վեբինարներ: Ի դեպ, համագործակցությունն իրականացվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի բարձր հովանու ներքո:
Դրանք պարունակում են հարուստ նյութեր հայ իրականության մեջ ներառական կրթության գործնական հիմնախնդիրների վերաբերյալ: Վեբինարները կարևոր նշանակություն ունեն դպրոցում դասավանդող մանկավարժների, ինչպես նաև ապագա ուսուցիչների համար. այն հասանելի է հարթակում և նպատակ ունի աջակցել յուրաքանչյուրին:
Վեբինարներն հասանելի են անգլերեն լեզվով, իսկ հայերեն տեքստը հասանելի է վազող տողերով: Հայերեն տեքստի համար անհրաժեշտ է մուտք գործել “Setting” բաժինը (սահիկի աջ կողմի երկորդ կոճակը), սեղմել “Subtitles” բաժինը և ընտրել հայերեն լեզուն: Վեբինարները՝ ստորև:
Աշխատակազմ
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկանատ

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան, մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկանի՝ գիտության և միջազգային համագործակցության հարցերով տեղակալ, մանկ. գիտ. թեկ., դասախոս

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկանի տեղակալ ուսումնական գծով, մանկ. գիտ. թեկ., դասախոս
Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոն
1983թ. Տարրական կրթության և դասավանդման մեթոդիկայի ֆակուլտետում ստեղծվեց արատաբանության ամբիոնը: Ամբիոնի վարիչն էր մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Մինասյանը: Տարբեր տարիներին ամբիոնը ղեկավարել են մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտներ Հովհաննես Աղավելյանը, Զաբելլա Զոհրաբյանը, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սպարտակ Փալիկյանը:
2011թ. Հատուկ կրթության ֆակուլտետի կազմում հիմնադրվեց հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնը՝ ամբիոնի վարիչ նշանակվեց մանկավարժական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Ռոբերտ Ազարյանը:
Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնը պատրաստում է սուրդոմանկավարժներ, տիֆլոմանկավարժներ, օլիգոֆրենոմանկավարժներ, նախադպրոցական հատուկ մանկավարժներ, հատուկ հոգեբանններ և հատուկ մանկավարժներ: Ամբիոնում աշխատում են հանրապետության առաջատար մասնագետներ` գիտությունների երկու դոկտոր, պրոֆեսորներ, մանկավարժական և հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտներ:
Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներից շատերը աշխատում են մասնագիտացված մանկատներում, զարգացման կենտրոններում, կրթական ու բժշկական հաստատություններում:
Ամբիոնում մշակվում և գործնականում ներդրվում են հատուկ ծրագրեր, դասախոսների կողմից տպագրվում են գրքեր, մենագրություններ, ուսումնական և մեթոդական ձեռնարկներ որոնք ուղղված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթությանը, դաստիարակությանը, ինքնուրույն կյանքին նախապատրաստելուն և հասարակական կյանքի մեջ ներառվելուն: Ամբիոնի դասախոսները ունեն հրատարակված գիտական աշխատանքներ ցիտվող միջազգային պարբերականներում:
Ամբիոնի դասախոսները մշտապես մասնակցում են որակավորման բարձրացման դասընթացների, միջազգային գիտաժողովների՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ են անցկացնում մասնագետների և ուսուցիչների համար:
Էլ.փոստ` correctped41@aspu.am
Հեռ.՝ 59 70 61
Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսորի պ/կ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ. դոցենտ

Մանկ. գիտ.թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., ասիստենտ
Հոգ. գիտ. թեկ., ասիստենտ
Մանկ. գիտ. թեկ., դասախոս
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Դասախոս

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկանի՝ գիտության և միջազգային համագործակցության հարցերով տեղակալ, մանկ. գիտ. թեկ., դասախոս

Դոցենտ

Դասախոս

Դասախոս

Դասախոս
Դասախոս

Դասախոս
Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոն
Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնը հիմնադրվել է 2011թվականին:
Այն պատրաստում է լոգոպեդներ, էրգոթերապիստներ և արտթերապիստներ. նշված մասնագիտություններն ունեն լայն պահանջարկ ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում:
Ամբիոնը համալրված է գիտական աստիճան ունեցող դասախոսներով, ովքեր ծավալում են նաև ակտիվ գործնական աշխատանք:
Ուսումնական գործընթացի որակի բարձրացման նպատակով ամբիոնի դասախոսները պարբերաբար մասնակցում են մասնագիտական վերապատրաստումների, միջազգային գիտաժողովների, իրականացնում են փորձի փոխանակման տարբեր ծրագրեր:
Դասավանդումը ընթանում է ժամանակակից տեխնոլոգիաների լայն կիրառմամբ և ուսանողակենտրոն մոտեցմամբ: Ուսումնական գործունեությունը ժամանակին համահունչ դարձնելու նպատակով ամբիոնում պարբերաբար նորացվում են ուսումնական պլանները և ծրագրերը, որոշ առարկաների դասավանդման համար արտասահմանից հրավիրվում են տվյալ բնագավառի լավագույն մասնագետները:
Ուսումնառության տարիները հագեցած են պրակտիկաներով, որոնց ընթացքում ուսանողները հնարավորություն են ստանում ձեռք բերած տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Ամբիոնը պարբերաբար կազմակերպում է գիտահանրամատչելի միջոցառումներ, որոնք օգնում են ուսանողներին կայանալու որպես մասնագետ:
Լոգոպեդները, էրգոթերապիստները, արտթերապիստներն աշխատում են ուսումնական և բժշկական հաստատություններում (մանկապարտեզներ, դպրոցներ, պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, վերականգնողական կենտրոններ, զարգացման կենտրոններ և այլն):
Էլ.փոստ` specclinic.edu56@aspu.am
Հեռ.՝ 59 70 43

Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ, բժշկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան, մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար, մանկ. գիտ. թեկ.,դոցենտ

կենսաբ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դոկտոր

Կենս. գիտ. թեկ., դոցենտ, պրոֆեսորի պ/կ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Բժշկ. գիտ. թեկ., ասիստենտ

Մանկ. գիտ. թեկ., դասախոս

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկանի տեղակալ ուսումնական գծով, մանկ. գիտ. թեկ., դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս
Վերջին հրապարակումներ




