1922-ին` Հայաստանի մանկավարժական ինստիտուտը Երևանի պետական համալսարանից անջատվելուց հետո, հայոց լեզվի և հայ գրականության ամբիոնը եղել է միասնական: 30-ական թվականներին հայ գրականության ամբիոնը դարձել է առանձին գիտական միավոր: Տարբեր տարիներին ամբիոնը ղեկավարել են Հայաստանի խորհրդային հանրապետության գիտության վաստակավոր գործիչներ, դոկտոր-պրոֆեսորներ Արշալույս Բաբայանը, Վաչե Պարտիզունին, Կառլեն Դանիելյանը:
1990-2013 թվականներին հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչն է եղել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը:
2013 թվականի օգոստոսին հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը տրոհվել է և առաջացել են երկու նոր ամբիոններ:
Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնն իր գոյության ընթացքում հրատարակել է 14 գիտական ժողովածու, բազմաթիվ մենագրություններ, ինչպես նաև մասնակցում հանրապետական և միջազգային գիտաժողովների, կազմակերպում արտագնա գիտաժողովներ (Գյումրի, Ծաղկաձոր (2 անգամ), Դսեղ, Էջմիածին):
Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի աշխատանքները ներառում են հայ գրականության հետևյալ շրջանները` հայ ժողովրդական բանահյուսություն, հայ հին և միջնադարյան գրականություն, հայ գրաքննադատական մտքի պատմություն, հայ գրականության դասավանդման մեթոդիկա:
Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի երաշխավորությամբ լույս են տեսել մագիստրոսների և հայցորդների գիտական աշխատությունները, պարբերաբար կազմակերպվել Ոսանողական գիտական ընկերության նստաշրջաններ:
Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում գործում է «Գրական թերթ» ակումբը:
Ամբիոնը համագործակցում է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի, ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» և ՀՀ գրողների միության «Գրական թերթի» հետ: