Ամբիոնը հիմնադրվել է 1932 թ., ՀՀ ԳԱԱ ակադ. Ա.Ս.Ղարիբյանի նախաձեռնությամբ, որ երկար տարիներ ղեկավարել է ամբիոնի գիտամանկավարժական գործունեությունը: 2009 թ. ամբիոնը կոչվում է ակադ. Ա. Ս. Ղարիբյանի անունով։
Այսօր ևս ամբիոնը մեր հանրապետության հայերենագիտական, մանկավարժական կադրերի պատրաստման կարևոր կենտրոններից է, որ սերտ համագործակցություն ունի մյուս բուհերի հայոց լեզվի և հումանիտար այլ ամբիոնների, ինչպես նաև դպրոցների և հենակետային կրթական հաստատությունների հետ:
Քանի որ ամբիոնը հայոց լեզու և նրա դասավանդման մեթոդիկա մասնագիտությամբ ուսումնառություն է կազմակերպում համալսարանի բոլոր ֆակուլտետներում, ուստի նրա մանկավարժական դերը ավելի մեծ է և ավելի պատասխանատու:
Ամբիոնի գործունեության կարևոր ոլորտ է հանրակրթական դպրոցներում պրակտիկայի ամենկիսամյա անցկացումը, որը գործուն օղակ է մանկավարժական բուհի համար:
Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են ճանաչված գիտնականներ (ՀՀ ԳԱԱ ակադ. Ա. Ս. Ղարիբյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Ա. Աբրահամյանը, գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆ. Վ. Ա. Քոսյան, բ․գ.թ., պրոֆ. Ա. Ա. Մարության, բ․գ.թ., դոց. Հ. Ն. Նազարեթյան, բ.գ.դ., պրոֆ. Լ. Մ. Խաչատրյան)։ 2013 թ. առ այսօր (մեկ ուստարի ընդհատումով) ամբիոնի վարիչն է բ. գ. դ., պրոֆ. Վ. Գ. Համբարձումյանը:
Ամբիոնի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են մեր համալսարանում և այլ հաստատություններում, նաև արտերկրում կազմակերպվող գիտական տարբեր կոնֆերանսների, հանդես են գալիս գիտական զեկուցումներով, որոնք հիմնականում տպագրվում են:
Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը վերջին տարիներին կազմակերպել է հանրապետական գիտաժողովներ՝ նվիրված Վ. Քոսյանի ծննդյան 90-ամյակին (2017 թ.), «Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկայի հիմնահարցերին» ( 2018 թ.), Ա. Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին (2020 թ.), որոնց նյութերը տպագրվել են առանձին ժողովածուներով:
Զգալի թիվ են կազմում հանրապետության և այլ երկրների գիտական հանդեսներում լույս ընծայվող գիտական հողվածները՝ ամբիոնի աշխատակիցների հեղինակությամբ, որոնց թիվը անցնոմ էթ մի քանի տասնյակից:
Ամբիոնն ունի դասավանդվող առարկաների լայն ընդգրկում, հիմնականում երկու ուղղությամբ՝ տեսական-հայերենագիտական և ուսումնական-մեթոդական, առաջինում՝ լեզվաբանության հիմքունքներ, ժամանակակից հայոց լեզու, գրական արևմտահայերեն, հայ բարբառագիտություն, գրաբար, հայոց լեզվի պատմության, ոճաբանություն և խոսքի մշակույթի, երկրորդում՝ գործնական հայողց լեզու, հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա: Մագիստրատուրայում անցկացվում են ընտրովի դասընթացներ՝ լեզվի և լեզվաբանության, հայ լեզվաբանական մտքի պատմության, արդի գրական հայերենի հանգուցային հարցերի վերաբերյալ:
Ամբիոնի ուղղություններից է հայոց լեզվի ուսուցումը իբրև երկրորդ լեզվի. ամբիոնի դասախոսները աշխատանքներ են իրականացնում արտերկրից ժամանակ ուսանողների հետ (ԻԻՀ, Իտալիա, Հունգարիա, Չինաստան): Ամբիոնը աշխատանքներ է իրականացնում նաև գիտական կադրերի պատրաստման ուղղությամբ՝ հայցորդների և ասպիրանտների մասնագիտացմամբ, ինչպես նաև կազմակերպում է թեկնածուական և դոկտորական ատենախոսություններրի քննարկում՝ ոչ միայն ամբիոնի, այլև ուրիշ հաստատությունների հայցորդների համար:
Մանկավարժական համալսարանը ուսուցումը կազմակերպում է դասավանման փաթեթային եղանակով, որն ունի իր առավելությունները, ուստի ամբիոնը այդ առումով հանդես է բերում բավարար կազմակերպվածութուն և հետևողականություն: