ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանը /ավագ դպրոց/ հիմնադրվել է 1994 թվականին:

Լինելով հանրապետությունում բուհին կից տարբերակված ուսուցմամբ առաջին ավագ դպրոցը՝ մշտապես ապահովել է կրթական այն մակարդակը, որն անհրաժեշտ է ինստիտուտը բանիմաց և բարձր առաջադիմությամբ դիմորդներով համալրելուն: 1994-95 ուսումնական տարին վարժարանն սկսեց շուրջ 100 աշակերտով, 3 հոսքերով՝ հումանիտար (հայոց լեզու, անգլերեն և հայոց պատմություն), ֆիզմաթ (ֆիզիկա և մաթեմատիկա), բնագիտական (քիմիա և կենսաբանություն):

Վարժարանում ներկայումս գործում են հումանիտար (հոգեբանություն), հումանիտար (լրագրւթյուն), հումանիտար (անգլերեն), մշակութային (նկարչություն, դիզայն), մշակութային (ռեժիսուրա), բնագիտամաթեմատիկական (տնտեսագիտություն) հոսքեր:

Բուհի կառույցում վարժարանի գոյությունը կարևոր քայլ է կրթության համակարգում, որակական նոր խնդիրների շարունակական բարելավման գործընթացում:

Ինտեգրման արդյունքում ապահովվում է կրթական գործունեության շարունակականությունը, լուծվում է մանկավարժական կադրերի պատրաստման հարցում առաջադրվող խնդիրները:

Ընդառաջ գնալով կրթական համակարգում այսօր ընթացող բարեփոխումներին՝ վարժարանում տարվում է ուսումնառությունը ավագ դպրոցի չափորոշիչներին և ծրագրային պահանջներին համապատասխան կազմակերպելու գործընթաց, ինչը պայմանավորված է ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանը ՀՀ հանրակրթական ավագ դպրոցների շարքում առաջատարը տեսնելու՝ համալսարանի ղեկավարության վճառականությամբ:

Այս տարիների ընթացքում վարժարանը համալսարանին մշտապես ապահովել է որակյալ կադրերով, լուծել բնագիտամաթեմատիկական ֆակուլտետների ընդունելության թերբեռնվածության խնդիրը: Վարժարանն իր գործունեության բոլոր տարիներին հանդիսացել է համալսարանի մանկավարժական պրակտիկաների կազմակերպման և անցկացման կարևոր բազա:

Այնտեղ գիտահետազոտական, փորձարարական աշխատանքներ են կատարում ամբիոնների դասախոսները, ասպիրանտները, հայցորդները, ինչպես նաև մագիստրատուրայում սովորողները:

Վարժարանի հիմնադրման առաջին իսկ օրվանից այստեղ դասավանդում են բանիմաց և փորձառու ուսուցիչներ, մանկավարժական համալսարանի տարբեր ամբիոնների առաջատար դասախոսներ, դպրոցական դասագրքերի և ձեռնարկների հեղինակներ և անվանի մանկավարժներ: Վարժարանի մանկավարժական կոլեկտիվն համալրված է նաև երիտասարդ կադրերով, որոնց մաս են կազմում նաև վարժարանի նախկին շրջանավարտները:

Վարժարանի մանկավարժները հաճախ տարբեր զեկույցներով հանդես են գալիս գիտաժողովներում: Վարժարանում գործում են մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդներ, առարկայական մեթոդմիավորումներ, որոնք մշտապես համագործակցում են համալսարանի համապատասխան ամբիոնների հետ:

Նրանց նվիրված աշխատանքի և սովորողների համառության արդյունքում իր գոյության ավելի քան 21 տարիների ընթացքում վարժարանն ունեցել է շուրջ 2000 շրջանավարտ, որոնց գերակշռող մասը ընդունվել է բուհեր, այդ թվում 1600-ը՝ Մանկավարժական համալսարան: Վարժարանի շրջանավարտներից 28-ը տարբեր մասնագիտությունների գծով գիտությունների թեկնածուներ են, որոնցից 8-ը աշխատում են ՀՊՄՀ-ի տարբեր ամբիոններում:

Վարժարանի սովորողներն օգտվում են բուհի ժամանակակից լաբորատորիաներից, գրադարանից, մարզադահլիճներից և հանդիսությունների սրահներից, իսկ ՀՊՄՀ-ի ուսխորհրդի հետ համատեղ պարբերաբար կազմակերպվող միջոցառումները հնարավորություն են տալիս սերտացնել շփումն ու համագործակցությունը ուսանողների և աշակերտների միջև:

Վարժարանի 10-12-րդ դասարաններում այժմ սովորում է շուրջ 300 աշակերտ, ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից:

Վարժարանում ավանդույթ է դարձել հանդիպումներ կազմակերպել տարբեր ոլորտների ճանաչված մարդկանց հետ, ինչպես նաև պատշաճ մակարդակով նշել ՀՀ հիշատակի և տոն օրերը:

Վարժարանի սովորողները մշտապես ներգրավված են և ակտիվ մասնակցություն են ունենում տարբեր միջոցառումների և ծրագրերի:
Մասնավորաբար, աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ պարբերաբար այցելություններ են կազմակերպվում ծերանոցներ, մանկատներ, զորամասեր, որի շրջանակներում մշակութային ծրագրով հանդես գալուց բացի, ցուցաբերվում է նաև նյութական օգնություն:

Հենակետային վարժարանի (ավագ դպրոց) կայքը՝ ստորև

 

Աշխատակազմ

Հենակետային ավագ դպրոցի աշխատակազմ

Վարազդատ Կոլյայի Վարդազարյան

Ֆիզ.մաթ.գիտ.թեկ., դոցենտ

Վարուժան Վրեժի Վարդապետյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Սոնա Ռազմիկի Ղուկասյան

Մաթեմատիկայի ուսուցչուհի

Նաիրա Ավետիսի Սաֆարյան

ՀՊՄՀ- Հենակետային վարժարանի տնօրեն, մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Արամ Գրիգորի Հարությունյան

Փոխտնօրեն 

Իրինա Ռուդիկի Գրիգորյան

Փոխտնօրեն

Ռուզաննա Համբերտի Փիլիպոսյան

Նկարչության ուսուցչուհի

Մարիամ Գնելի Գրիգորյան

Պատմության ուսուցչուհի

Լուսինե Վարդանի Տոնոյան

Հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհի

Աննա Գրիգորի Ստեփանյան

Հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհի

Արփինե Գարուշի Հովսեփյան

Անգլերենի ուսուցչուհի

Մարինա Էդուարդի Լինյովա

Ռուսաց լեզվի ուսուցչուհի

Սոնա Մայիսի Մարգարյան

Պատմության ուսուցչուհի

Նաիրա Ռոբերտի Խաչատրյան

Անգլերենի ուսուցչուհի

Մկրտիչ Մանասի Բալանյան

ՆԶՊ ուսուցիչ

Մերի Ռոբերտի Վենգրժանովիչ

Հասարակագիտության ուսուցչուհի

Մարիամ Վոլոդյայի Պետրոսյան

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Հասմիկ Աշոտի Մկրտչյան

Մաթեմատիկայի  ուսուցչուհի

Լուսինե Յուրիկի Սիմոնյան

Կենսաբանության ուսուցչուհի

Էլեն Էդուարդի Մուրադյան

Արվեստի պատմության և նկարչության ուսուցչուհի

Գայանե Աշոտի Մկրտչյան

Հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհի

Գայանե  Խիկարի   Մարգարյան

Նկարչության ուսուցչուհի

Արմինե Մարտինի Արշակյան

Աշխարհագրության ուսուցչուհի

Արմեն Սերյոժայի Ասրյան

Պատմության ուսուցիչ

Արման Ռոբերտի Սմբատյան

Ֆիզկուլտուրայի ուսուցիչ

Անուշ Արթուրի Հայրապետյան

Հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհի

Անահիտ Արթուրի Դալլաքյան

Անգլերենի ուսուցչուհի

Աննա Լևոնի Ռուբենյան

Ֆիզիկայի ուսուցչուհի

Աննա Հրաչիկի Խատայան

Անգլերենի ուսուցչուհի

Արմինե Սուրենի Բաղդասարյան

Արվ. գիտ. թեկ., ասիստենտ

Հրայր Ռուդիկի Օհանյան

Կենտրոնի մասնագետ, ֆիզիկայի ուսուցիչ

 

Սամվել Անդրանիկի Պողոսյան

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի գիտության և հետբուհական կրթության գծով դեկանի տեղակալ, պատմ. գիտ. դոկտոր, դոցենտ

Արմինե Մելսիկի Եփրիկյան

Պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Նելլի  Գագիկի Խաչատրյան

Մասնագետ

Ռուբինա Ռոբերտի Հարությունյան

Մանկ. գիտ. թեկ., ասիստենտ

Նորություններ