«Ամբիոնն ստեղծվել է Յուրի Երզնկյանի նախաձեռնությամբ 1995 թ.՝ նախապես լինելով 1970թ. ստեղծված Կինովարպետության ամբիոնի մասնագիտացում: 2010 թ-ից այն ձևավորվել է որպես առանձին՝ Հեռուստառադիոլրագրության ամբիոն, որը ղեկավարել է Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն, դոցենտ Արմեն Ամիրյանը:
Այժմ ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է Լևոն Գալստյանը:
Ստեղծումից ի վեր ամբիոնում դասավանդել են հանրապետությունում հեղինակություն վայելող բազմաթիվ մասնագետներ` երջանկահիշատակ լրագրողներ պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանն ու Ռոբերտ Մավիսակալյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Սարգսյանը, Շամիրամ Աղաբեկյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանը, Հանրային ռադիոյի փորձառու լրագրող Ստեփան Մարությանը և այլք:
Այսօր էլ ամբիոնը համալրված է բարձրակարգ մասնագետներով` ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Մարտիրոսյան, անվանի հեռուստալրագրողներ,, «Ազգ»;թերթի գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Հակոբ Ավետիքյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյան, արվեստագիտության թեկնածու, «Առավոտ»; թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան, վաստակավոր լրագրողներ Վարուժան Օլքինյան և Արթուր Բախտամյան, բանաստեղծ, ռադիոլրագրող Հովիկ Հովեյան, դոցենտ Արթուր Բաղդասարյան, Կարինե Տիտանյան, Գնել Նալբանդյան, Դիանա Մարկոսյան, Նարինե Մկրտչյան, Արա Մարտիրոսյան, Գայանե Պողոսյան և այլք:
Ամբիոնի դասախոսներն իրենց գործնական դասընթացներն իրականացնում են Կուլտուրայի ֆակուլտետի՝ Արմեն Հովհաննիսյանի անվ. ուսումնական ստուդիայում, որը հագեցած է անհրաժեշտ արդիական սարքավորումներով: Գործում են նաև Ստեփան Պողոսյանի անվ. հեռուստալրագրության լսարանը և Յու. Երզնկյանի անվ. ռադիոլրագրության լսարանը:
Ուսուցումն իրականացվում է առկա կրթական համակարգով բակալավրիատում մագիստրատուրայում՝ «Լրագրություն» մասնագիտության գծով: