ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումները սկսվել են դեռևս 1991 թվականից, սակայն ունեցել են քաոտիկ բնույթ:

Համակարգված բարեփոխումների սկիզբ կարելի է համարել 2004 թվականը` «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ և 2005 թվականին Հայաստանի Բոլոնիայի գործընթացին անդամագրմամբ:

2004-2015 թվականների ընթացքում բարձրագույն կրթության ոլորտում իրականացվել են բազմաթիվ կարևորագույն գործընթացներ, որոնք ուղղված են ինչպես բարձրագույն կրթության մատչելիության և որակի բարձրացմանը, այնպես էլ Բոլոնիայի գործընթացին համահունչ բարձրագույն կրթության համակարգի համադրելիության ապահովմանը, արմատական փոփոխություններին և Հայաստանի Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելուն, սակայն ընթացող բարեփոխումնեի արդյունքները և դրանց ազդեցությունը լիարժեք ուսումնասիրված չեն:

Առկա սակավ ուսումնասիրությունների արդյունքներն ու եզրակացություններն էլ վերաբերում են նեղ, մասնակի հարցերին: Ծրագրի նպատակն է վերլուծել բարձրագույն կրթության ոլորտում իրականացված բարեփոխումներով ձեռք բերված առաջընթացը և դրա ազդեցությունը ոլորտի առանձին ուղղությունների վրա, ներկա փուլի մարտահրավերները և մշակել առաջարկներ բարեփոխումների հետագա ընթացքի վերաբերյալ:

Ծրագրի ղեկավարն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը
Ծրագրի գիտական ղեկավարն է ֆիզիկական գիտությունների թեկնածու Կ. Հարությունյանը

 

Աշխատակազմ

ՀՀ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողների ֆինանսական աջակցության և սոցիալական հիմնախնդիրների վերլուծության լաբորատորիայի աշխատակազմ

Նորություններ