ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Իրավաբանական կենտրոնը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներից է, որի հիմնական նպատակն է բուհի  ստորաբաժանումների հետ համատեղ ապահովել օրինականության պահպանումը ՀՊՄՀ-ի գործունեության ընթացքում:

Իրավաբանական կենտրոնն իր նպատակների և խնդիրների իրագործման համար նախապատրաստում է ՀՊՄՀ-ի առջև դրված նպատակներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, պայմանագրեր, առաջարկություններ, եզրակացություններ և այլ փաստաթղթեր, ուսումնասիրում բուհի ռեկտորի հրամանների, կանոնակարգերի, ստորաբաժանումների կանոնադրությունների նախագծերի և իրավական բնույթի այլ փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ գործող օրենսդրության պահանջներին:

Կենտրոնն ապահովում է նաև Համալսարանի ներկայացուցչությունը դատական ատյաններում և այլ մարմիններում, իրականացնում Համալսարանի շահերի պաշտպանություն, իր իրավասությունների շրջանակներում և Համալսարանի ռեկտորի հանձնարարությամբ կատարում այլ գործառույթներ ևս:

Կանոնադրություն

Նորություններ