Հասարակագիտության ամբիոնը ձևավորվել է 2019 թվականին՝ «Քաղաքագիտության և իրավունքի պատմության» և «Իրավագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի» ամբիոնների հիման վրա: Ամբիոնն ունի ուսումնագիտական բավարար ներդրում համապատասխան առարկաների արդյունավետ դասավանդման առումով: Ամբիոնն իր հիմնական գործունեությունն իրականացնում է քաղաքագիտության, իրավագիտության, հասարակագիտության ոլորտներում։
Ամբիոնի հիմնական գիտական ուղղություններն են՝
- Երկրաքաղաքականություն և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներ,
- Ժողովրդավարություն և նրա արդի դրսևորումներ /մոդելների արդի մեկնաբանություն/,
- Հայ իրավաքաղաքական մտքի և քաղաքական մշակույթի հիմնախնդիրներ,
- Սահմանադրականության հիմնախնդիրներ և ճյուղային իրավունք,
- Քաղաքացիական հասարակության հիմնախնդիրներ,
- Հասարակագիտությունը որպես համալիր հետազոտության օբյեկտ։
Ամբիոնում աշխատում են 3 դոկտոր, պրոֆեսոր, 1 քաղաքական,1 փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտի գիտական կոչում ունեցող իրավաբանական գիտությունների 4 թեկնածու, 2 դասախոս:
Ամբիոնում դասախոսում են հանրապետությունում և արտերկրում ճանաչում ունեցող պրոֆեսորադասախոսական կազմ, այդ թվում՝ ք.գ.դ. պրոֆեսոր Լ. Շիրինյան, ի.գ.դ. պրոֆեսոր Վ. Հովհաննիսյան, ք.գ.թ. դոցենտ Հ. Սուքիասյան, փ.գ.թ.դոցենտ Լ. Սարվազյան, ի.գ.թ. դոցենտ Ա. Փխրիկյան:
Ամեն տարի ամբիոնում հրատարակվում են մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ, կազմակերպվում և անցկացվում են ներհամալսարանական, հանրապետական գիտաժողովներ և սեմինար-քննարկումներ՝ նվիրված ոլորտի արդի խնդիրների։
Հասարակագիտության ամբիոնն իր ուշադրության կենտրոնում է պահում պետության և հասարակության համար կենսական հարցերի ուսումնասիրությունը, կատարում դրանց վերաբերյալ հետազոտություններ, իսկ ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը նաև հանրայանցնում է հետազոտական աշխատանքների արդյունքները՝ տարբեր ձևաչափերով։
Ամբիոնը սերտորեն համագործակցում է հանրապետությունում և արտերկրում համապատասխան ամբիոնների, ինչպես նաև՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ։
Ամբիոնի որոշ աշխատակիցներ հանդիսանում են հանրապետությունում գործող տարբեր մասնագիտական խորհուրդների անդամներ, ղեկավարում են ատենախոսական աշխատանքներ, ներառված են փորձագիտական հանձնաժողովներում:
Ամբիոնի դասախոսները մասնակցում են հանրապետության քաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացներին, ազդում երկրում ընդունվող քաղաքական որոշումների վրա, իրականացնում քաղաքական և իրավաբանական խորհրդատվություններ: