ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուսումնական գործընթացների կառավարման բաժինը համակարգում և վերահսկում է ՀՊՄՀ-ում ուսումնական գործընթացին մասնակցող համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքները՝

  • մագիստրոսի և բակալավրի կրթական ծրագրի առկա և հեռակա ուսուցման աշխատանքային և տիպային ուսումնական պլանների մշակման գործընթացը,
  • շրջափոխման և ուսման վարձերի զեղչերի տրամադրման հետ կապված գործառույթների համակարգում,
  • ուսումնական գործընթացը լսարանային ֆոնդով ապահովում, դասատախտակների ստուգում, օպտիմալացում,
  • կազմակերպում և իրականացնում է միասնական էլեկտրոնային համակարգով ուսումնական պլանների, ծավալների, ծանրաբեռնվածությունների, ստուգարքային և քննական տեղեկագրերի, ուսման առաջադիմության տվյալների մուտքագրման և մշակման գործընթացը,
  • ստեղծում է ամբիոնների տարեկան ուսումնական աշխատանքների ծավալները և վերահսկում է ֆակուլտետի և ամբիոնի կողմից ներկայացվող պրոֆեսորադասախոսական անձնակազմի տարեկան անհատական բեռնվածությունները, ինչպես նաև ժամավճարային հիմունքներով աշխատողների ձևակերպումը և հաշվառումը:

Կանոնադրություն

Աշխատակազմ

Պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուսումնական գործընթացների կառավարման բաժնի աշխատակազմ

Նորություններ