ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթության իրականացման ձևեր
  • Առկա
  • Հեռակա
Բակալավրիատ
Մագիստրատուրա

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետը  կազմավորվել է 1938-1939 ուսումնական տարում, սակայն 1941թ Հայրենական Մեծ պատերազմի  պատճառով փակվել է և վերաբացվել  պատերազմի ավարտից հետո` 1945 թվականին:

1945-1951թթ. ֆակուլտետը կոչվել է Կենսաբանաքիմիական: 1951թվականին  ֆակուլտետին է միացել նաև աշխարհագրության բաժինը և անվանվել Բնագիտաաշխարհագրական:

Ֆակուլտետում դասավանդել են գիտության և կրթության մեծ երախտավորներ Կամսար Ավետիսյանը, Սահակ Կարապետյանը, Վովա Բաբայանը, Վարդան Սահակյանը, Շավարշ և Վլադիսլավ Աղաբաբյանները և այլք. անուններ, որոնք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միությունում:

Այսօր էլ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի մեծամասնությունը ֆակուլտետի շրջանավարտներն են, որոնք նույն պատասխանատվությամբ ու բանիմացությամբ շարունակում են այն լավագույն ավանդույթները, որոնք ժառանգել են իրենց ուսուցիչներից:

Ֆակուլտետում դասավանդում են գիտությունների 14 դոկտորներ և 38 թեկնածուներ:

Ֆակուլտետի Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնն արդեն 3 տարի է Շվեյցարիայի Բեռնի համալսարանի, Թբիլիսիի պետական համալսարանի հետ համատեղ իրականացնում է Lեռնային տարածքների Կայուն Զարգացում և ռեսուրսների կառավարում միջազգային գիտական ծրագիրը, որի նպատակն է՝ ուսումնասիրել Հարավային Կովկասի լեռնային լանդշաֆտների պլանավորման, Կայուն զարրգացման ̈ռեսուրսների կառավարման հիմնախնդիրները, ներդնել համանուն մագիստրոսական դասընթաց, հրապարակել դասագիրք, ինչպես նաև Բեռնի, Թբիլիսիի, Հայկական պետական մանկավարժական համալսարանների ուսանողների ու գիտաշխատողների շրջանակներում իրականացնել փոխանակման ծրագրեր:

Կանոնադրություն

Աշխատակազմ

Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը համալսարանի հնագույն ամբիոններից է:

1935թ. պրոֆեսոր Հայրապետ Հովհաննիսյանի ղեկավարությամբ հիմնադրվել է աշխարհագրության ֆակուլտետը. նույն թվականին բացվել է նաև ընդհանուր աշխարհագրության ամբիոնը:

Տարբեր տարիներին ամբիոնները ղեկավարել են Ա. Նալբանդյանը, Բ. Չարչյանը, Գ. Սարգսյանը, Բ.Միթարջյանը, Գ.Ալեքսանդրյանը, Պ.Փարսադանյանը, Դ.Պողոսյանը, Լ.Վալեսյանը, Վ.Պողոսյանը, Ռ.Հովեսյանը, Ս. Դուլյանը, Խ. Սարգսյանը, Գ.Կարապետյանը և Ա. Աջամօղլյանը:Ներկայումս ամբիոնի վարիչն է աշխ. գիտ. դոկտոր պրոֆեսոր Աշոտ Խոեցյանը:

Ամբիոնի հիմնական գիտական ուղղություններն են՝

  • «Լեռնային երկրների կայուն զարգացում և ռեսուրսների կառավարում»:
  • ՀՀ լանդշաֆտների համալիր ուսումնասիրություն:
  • Լանդշաֆտային պլանավորում և լեռնային երկրահամակարգերի արդյունավետ օգտագործում:
  • Կլիմայի գլոբալ փոփոխության, անապատացման, կենսաբազմանության պահպանության հիմնահարցեր:
  • Աշխարհագրական հետազոտությունների տվյալների երկրատեղեկատվական վերլուծություն:
  • Աշխարհագրության դասավանդման ժամանակակից մեթոդների և տեխնոլոգիաների մշակում, այդ թվում դպրոցական դասագործընթացում ՏՀՏ- արմատավորումը:
  • Բնօգտագործման և բնապահպանական հիմնախնդիրները ՀՀ-ում:
  • Կայուն զբոսաշրջության և ռեկրեացիոն ռեսուրսների ուսումնասիրություն:
  • ՀՀ-ում բնական և մարդածին ռիսկերի հետազոտում, գնահատում և կառավարում:
  • Դպրոցական ուսումնական ծրագրերին համապատասխան թվային քարտեզների նախագծում:

Շուրջ 3 տարի է ամբիոնում գործում է գիտաուսումնական լաբորատորիա համապատասխան ժամանակակից սարքավորումներով:

Ուսանողների ուսումնական պրակտիկան, համալիր աշխարհագրական հետազոտություններն ու ուսումնասիրություններն իրականացնում են ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական բազայում (Մարմարիկ գետի հովիտ), լանդշաֆտային համալիր հետազոտությունները՝ Երևան քաղաքի տարածքում և ՀՀ մարզերում, աշխարհագրական ուսումնասիրությունները՝ Հայաստանի բնության և Երկրաբանության թանգարաններում, Երևանի Ջրէկ-ում, ՀՀ ԳԱԱ-ի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում, ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրություն կենտրոն» և ՀՀ ՏԿ և Աի նախարարության «Հայհիդրոմետ» կազմակերպություններում, Հրազդանի կիրճում, Էկզոտարիումում, Բուսաբանական և Կենդանաբանական այգիներում և այլ կազմակերպություններում:

Ամբիոնը միջազգային կապեր է հաստատել նաև

1.«Լեռնային երկրների կայուն զարգացում և ռեսուրսների կառավարում»:

Ծրագրի համագործակցող կողմերն են՝ ՀՊՄՀ-ն, Բեռնի պետական համալսարանը (Շվեյցարիա) և Թբիլիսիի պետական համալսարան (Վրաստան),համակարգողն է՝ աշխ.գիտ. դոկ., պրոֆ. Աշոտ Խոեցյանը:

Ծրագրի նպատակն է՝

  • Մագիստրոսական կրթական ծրագրերի և համապատասխան ուսումնական ձեռնարկի ստեղծում:
  • Երեք բուհերի ուսանողների և երիտասարդ գիտաշխատողների փորձի փոխանակում:
  • Համագործակցություն համաշխարհային աշխարհագրակյան միության հետ:

2.«Տարածաշրջանային միջառարկայական հետազոտություններ՝ Լեռնային երկրների կայուն զբոսաշրջության զարգացում՝ համայնքների Կայուն Զարգացման համատեքստում»համագործակցող կողմերն են ՀՊՄՀ-ն և Կրեմսի և Բոկուի պետական համալսարանները (Ավստրիա):Ծրագրի համակարգողն է ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանը:

Ծրագրի նպատակն է՝

  • Բարձրագույն կրթության ուսումնական ծրագրերում գիտական և միջառարկայական հետազոտությունների ներդրում՝ Կայուն զբոսաշրջության զարգացման համատեքստում:

3.Համաշխարհային աշխարհագրական միություն (ամբիոնի վարիչ Ա. Խոեցյանը հանդիսանում է «Լանդշաֆտային անալիզ և պլանավորումraquo; մասնագիտական հանձնաժողովի անդամ)

4.ՌԴ աշխարհագրական ընկերություն:

Ամբիոնը գիտական համագործակցության մեջ է ՀՀ ԳԱԱ-ի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի և Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրություն կենտրոն» և ՀՀ ՏԿ և Աի նախարարության «Հայհիդրոմետ» կազմակերպությունների, ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրություն և ջրաօդերևութաբանություն, քարտեզագրություն և կադաստրային գործ, սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնների հետ:

Ամբիոնի ջանքերով մշակվում են հանրակրթական դպրոցի ուսումնական ծրագրին համապատասխան օժանդակ նյութեր՝ աշխարհագրության ուսուցիչներին աջակցելու համար: Այդ նյութերը տեղադրվում են ՀՊՄՀ-ի պաշտոնական կայքում ազատ ներբեռնման համար: Ուսումնական և ուսումնամեթոդական աշխատանքների հետ մեկտեղ ամբիոնում կարևոր նշանակություն է տրվում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպմանը:

Ամբիոնի պրոֆեսորադասախոական կազմը մասնակցում է բուհական և դպրոցական աշխարհագրության առարկաների պլանների ու առարկայական ծրագրերի բարեփոխման գործընթացին: Նրանց մասնակցությամբ հրատարակվել և խմբագրվել են բազմաթիվ բուհական և դպրոցական դասագրքեր, ուսումնական ու մեթոդական ձեռնարկներ, մենագրությունների:

Ամբիոնն ակտիվ մասնակցություն ունի ՀՊՄՀ-ի գիտակրթական և կազմակերպչական գործընթացներին:

Ամբիոնի կողմից ստեղծվել է ,,Հայ աշխարհագետ գիտակրթական կենտրոն,, հասարակական կազմակերպությունը, որն ակտիորեն զբաղվում է աշխարհագրական կրթության և գիտության զարգացման և տարածման գործընթցով / ՀԿ-ի հիմնադիր նախագահն է պրոֆեսոր Աշոտ Խոեցյանը/:

Էլ. փոստ` [email protected]

Հեռ.` 59 70 37

Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Ամբիոնը ստեղծվել է 1953 թվականին: Ամբիոնը իր ստեղծման օրվանից մինչև ներկա ժամանակները հանրապեպության հանրակրթական դպրոցների և այլ կրթական օջախների համար պատրաստել է ավելի քան 1500 ուսանողներ և քիմիական հիմնարկներում աշխատողներ: Հանրապետության ԳԱԱ-ի ինստիտուտում և հիմնարկներում աշխատող քիմիկոսների զգալի մասը պաշտպանել են դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ: Ամբիոնն իր հիմնական ուղղվածությանը զուգահեռ հրապարակում է արդյունքներ, գիտահետազոտական աշխատանքներ, որի արդյունքում պատրաստվել են դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ:

Շուրջ 30 և ավելի տարի ք.գ.դ., պրոֆեսոր Վովա Հովհաննեսի Բաբախանյանի աշխատասիրությամբ ամբիոնի գիտական գործունեությունը նվիրվելէ հալոգեններ պարունակող հագեցած և չհագեցած միացությունների հիման վրա կիրառական նշանակություն ունեցող միացությունների սինթեզին, որոնց արդյունքում ամբիոնի 7-ից ավելի աշխատողներ պաշտպանել են դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ:

Անցած դարի 80-ական թվականներից ք.գ.դ, պրոֆեսոր Մեժլում Լևոնի Երիցյանի ղեկավարությամբ հիմք դրվեց ազոտ պարունակող դիենային և հետերոցիկլիկ միացությունների հիման վրա նոր տիպի կիրառական նշանակություն ունեցող մոնոմերիների, խելատային կոմպլեքս միացությունների և դրանց որոշների օգտագործմամբ՝ հոմո- և համապոլիմերների ստացումը: Այդ միացությունների զգալի մասը օգտագործվել է նոր բարձր ֆիզիկա-մեխանիկական հատկություններով բաղադրիչների մշակման համար, որոնք առաջարկվել է կիրառել տնտեսության ամենատարբեր ոլորտներում և բժշկության մեջ: Պրոֆեսոր Մ. Լ. Երիցյանի ղեկավարությամբ պատրաստվել և պաշտպանվել են ևս 7 թեկնածուական ատենախոսություններ:

Ամբիոնը իր գիտա-մանկավարժական գործունեությամբ առնչվում է հանրապետության մի շարք գիտահետազոտական ինստիտուտների, բուհերի հետ:

Էլ. փոստ` [email protected]

Հեռ.` 59 70 31

Սամվել Խաչատուրի Պիպոյան

Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ/Կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ռուզաննա Ռոբերտի Սադոյան

Կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսորի պ/կ

Նիկոլայ Բաբկենի Կնյազյան

Տեխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր

Տիգրան Վարազդատի Թանգամյան

Մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Մեժլում Լեւոնի Երիցյան

Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Աշոտ Վարդգեսի Բաբախանյան

Քիմ. գիտ. թեկ., դոցենտ, պրոֆեսորի պ/կ

Վարդուհի Սուրենի Հովսեփյան

Քիմ. գիտ. թեկ., դոցենտ

Ռուզաննա Կոմինդոսի Սիմոնյան

Կենս. գիտ. թեկ., դոցենտ 

Ալվարդ Լիպարիտի Ավագյան

Ավագ լաբորանտ

Ինեսսա Նորայրի Սիրեկանյան

Քիմ. գիտ. թեկ., դոցենտ

Ժաննա Հովիկի Հովակիմյան

Կենսաբ․գիտ․ թեկնածու, դոցենտ 

Լուսինե Ռոմիկի Հարությունյան

Քիմ․ գիտ․ դոկտոր, դոցենտ

Ժեննի Շավարշի Աբդոյան

Պրեպարատոր

Նատալյա Արամի Հարությունյան

Կենսաբանական գիտությունների թեկնածու, դասախոս

Մարինե Ռուսլանի Դալլաքյան

Կենս․ գիտ․ թեկնածու, դասախոս

Լիլիթ Կոմիտասի Հակոբյան

Դասախոս

Վերջին հրապարակումներ

Վարազդատ Պողոսյան
Ընդհանուր երկրագիտություն, երկրագնդի մթնոլորտը և կլիմաներըpdf
2007
Գիրք
Աշոտ Խոեցյան, Հեինո Մեսսեն, Նոդար Էլիզբարաշվիլի, Տիգրան Բաբայան, Սուսաննա Խաչատրյան, Թոմաս Կոհլեր
LԵՌՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄpdf
2018
Դասագիրք բուհերի համար
Կովկասյան տարածաշրջանում, կայուն զբոսաշրջության զարգացման նպատակով անդրգիտակարգայիօն դաշտային հետազոտական աշխատանքների շրջանակներում
Անդրգիտակարգային դաշտային, իրավիճակային ուսումնասիրությունների մշակման և իրականացման դասընթացpdf
2021
Ձեռնարկ համալսարանական ուսումնառողների համար
Prepared in the framework of the project Transdisciplinarity for Sustainable Tourism Development in the Caucasus Region / CaucaSusT
Developing and Implementing a Transdisciplinary Field Case Study Coursepdf
2020
Manual for University Lecturers
Բոլոր հրապարակումները

Նորություններ